ԵՐԵՒԱՆ, «Արմէնփրէս».- Յաղթանակի եւ խաղաղութեան տօնի առիթով, Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսեան Մայիս 9ին այցելած է «Յաղթանակ» զբօսայգի եւ ծաղիկներ զետեղած է անյայտ զինուորի գերեզմանին: Կառավարութեան ղեկավարը ողջունած է օրուան հերոս վեթերանները եւ ապա անոնց հետ ճաշած՝ դաշտային ճաշարանին մէջ:
Այնուհետեւ, վարչապետը պատասխանած է լրագրողներու հարցումներուն եւ նշած. «Հայրենական Մեծ պատերազմում յաղթանակը հայ ժողովրդի համար առանձնայատուկ խորհուրդ ունի: Մենք ԽՍՀՄ հարիւրաւոր հերոսներ ենք տուել: Հայ մարտիկն ապացուցել է, որ կարող է կռուել ու յաղթել: Համոզուած եմ, որ այդ լիցքերն են, որ մեր ծնողները հաղորդել են նաեւ Ղարաբաղեան պատերազմի մեր ազատամարտիկներին, որոնք նոյնպէս հերոսաբար դրսեւորեցին իրենց ղարաբաղեան պատերազմում: Դրա շնորհիւ մենք այսօր ունենք լուրջ յաղթանակներ: Դա ոգեւորում է մեզ բոլորիս, որպէսզի ապագայում նոյնպէս մեծ յաղթանակներ ունենանք: Բոլորիդ շնորհաւորում եմ»:
© 2021 Asbarez | All Rights Reserved | Powered By MSDN Solutions Inc.