
HAY-HAY Armenian Concept Store-ը` Փետրուարի 25ին եւ 26ին, Միլանում` Palazzo Visconti-ում, ներկայացրեց տաղանդաւոր երիտասարդ հայ ձեւաւորողների աշխատանքները` Emerging Talents-ի կողմից կազմակերպուած 2022-23 Աշուն-Ձմեռ ցուցադրութեան շրջանակներում:
HAY-HAY Concept-ի ցուցադրութիւնը ներառում էր հագուստի հաւաքածոներ, ինչպէս նաեւ այլազան զարդեր: HAY-HAY-ը ներկայացրեց հայ ձեւաւորողների հետեւեալ ապրանքանիշերը` Armine Ohanyan Paris, Inga Kazumyan, Z.G.Est, Loom Weaving, IAMC Designs:
HAY-HAY-ը եզակի հարթակ է, որը ներկայացնում է հայ ձեւաւորողներին ամբողջ աշխարհից: Իր գոյութեան առաջին իսկ օրուանից HAY-HAY-ն աջակցում է զարգացող եւ խոստումնալից հայկական ապրանքանիշերին: Առցանց խանութն առաջարկում է ապրանքների լայն տեսականի`հագուստի հաւաքածուներից եւ զարդերից մինչեւ պայուսակներ։

