ԽԱՉԻԿ ՄԵԼԵՔԵԱՆ

Մի տեսակ մոլորուած տեսք ունէր:
– Ի՞նչ է եղել, տղայ ջան», ասես մտքերը կարդացի դէմքի մռայլ արտայայտութեան պատճառով:
– Հեչ հօբար, բան չկայ, ուղղակի նոր եմ եկել Լոս Անջելես…:
30 տարի հետ գնացի: Երեւի ես էլ այդ տեսակ դէմք ունէի, երբ «շոգենաւից» իջայ, ու շուարած շուրջս էի նայում, ասես ուրիշ մոլորակ էի ժամանել: Ամէն ինչ խորթ էր, ամէ՜ն ինչ, բացի մի քանի հարազատներից, ում 3 տարի չէի տեսել:
Սօս Սարգսեանի հետ ունեցած իմ միակ ու վերջին հանդիպումը յիշեցի` Երեւանի Տէրեան ու Սայաթ Նովա փողոցների խաչմերուկում: «Վարպետ, վաղը գնում եմ, թոյլ տուէք ձեր ձեռքը սեղմեմ», ասացի ու ամօթից կարմրեցի անսպասելի յանդգնութեանս արդիւնքում: «Ո՞ւր ես գնում, ո՞ւր, ինչի՞ համար», շեշտակի նայեց աչքերիս մէջ: Ինձ թուաց, թէ կ՛ապտակի: Փոխարէնը ձեռքս իր ափի մէջ առաւ, պինդ սեղմեց, յետոյ գրկեց ու տխուր ձայնով ասաց․ «Աստուած քո հետ, որդիս»: Լուռ նայում էինք իրար: Մօտ երկու րոպէ ձեռքս բաց չէր թողնում: Անբացատրելի մի զգացմունք էր հոսում իր ձեռքից` իմ ձեռքն ու մարմինս, յետոյ անցաւ ուսերիս միջով դէպի ականջներս ու գլուխս: Թւում էր, թէ ամօթանք պիտի տար, բայց ջերմութիւն, ինչ որ տեղ էլ կարեկցանք զգացի: Թէ իմանայի ուր էի գնում, ինչպիսի փորձութիւնների միջով պիտի անցնէի… Հիմա նոյն հայեացքով, նոյն կեցուածքով ջահելն էր երեսիս նայում:
«Հայաստանում որտե՞ղ ես բնակուել, տղայ ջան», հարցրի, հնարաւորինս ձայնիս մէջ հոգատարութիւն պարունակելով:
«Ստեփանակերտից եմ, հօբար ջան», տխուր ժպտաց երիտասարդը: «Ակցենտ»ը նոր նկատեցի: Գլուխը կախեց: Ստեփանակերտից` Լոս Անջելես: Կողքիս կանգնած հայ տղամարդը թէ` «Ղարաբաղցի ե՞ս արա»: Հեգնական էր հայեացքը, ու անմիջապէս կանխազգացի թէ, ուր էր տանելու խօսակցութիւնը:
«Արի, արի դուրս գանք էստեղից, բանի տեղ մի դիր», ասացի ու թեւից քաշելով դուրս հրեցի նրան: Դեռ կիսով չափ դուռը չէր փակուել, երբ ականջիս ծայրով լսեցի․ «Էկա՛ք սաղ Հայաստանը վարի տուիք, հմի էլ ստեղ էք գալու…»:
Տղան բարեբախտաբար արդէն դրսում էր ու դժուար, թէ լսած լինէր թունոտ մեկնաբանութիւնը: Դռան մէջ կանգնեցի, շրջուեցի, ու եթէ հայեացքով երբեւէ շանթահարել եմ ինչ որ մէկին, ապա այս մէկը հաստատ կրկնապատիկ ուժն ունէր: «Կարողա՞ մի հատ էլ քֆրես», ինձ սպառնաց: Քֆրե՜ս, վայ ես քո անգրագէտ ինչն եմ ասել: «Վերջացրի՞ր», ատամներիս տակից նետեցի ցածր, գրեթէ անլսելի ձայնով: «Կարողա՞ սուտ եմ ասում, էդ Ռոբերտը, Սերժը իրանց սաղ ազգ ու տակին բերին, դրանք էլ իրանց խալխին հրաւիրեցին ու գրաւեցին մեր Էրեւանը»: Մէկ ուզում էի ասել, «Տօ այ խեղկատակ, եթէ Երեւանը քոնն է, ի՞նչ գործ ունես այստեղ», բայց իմաստ չունէր գլուխ դնել կարճամիտ մարդու հետ: «Ամօ՛թ ձեզ։ Ինչպէ՞ս չէք ամաչում», խանութում գնումներ կատարող պատկառելի կինը նախատեց: Տղան ներս էր ուզում գալ, որ հասկանար, թէ ինչ էր կատարւում: Ես դռան մէջ կանգնած, մարմնովս փակեցի խանութի մուտքը:
«Էշը խօսք չի հասկնար, մանչս», յիշեցի տատիկիս իմաստուն մէջբերումներից մէկն ու մի վերջին շանթահար հայեացք նետելով դուրս եկայ խանութից: «Արի, արի տղայ ջան, տեսնենք ինչ է պատահել»: Ի՞նչ պիտի պատահած լինէր, ոչ մէկին չէր ճանաչում արմաւենիների մեր այս քաղաքում, երկրորդ օրն էր ինչ եկել էր: Հեռախօսիս համարը տուեցի: «Երկուշաբթի հանդիպիր, կը զրուցենք, ու յանկարծ չընկճուես: Բոլորս էլ նոյն ճանապարհով ենք անցել: Քեզ տարեկից ընկերներ կը գտնենք, մնացած հարցերն էլ կամաց կամաց կը կարգաւորուեն»: Երիտասարդի աչքերում յոյսի նշոյլ տեսայ: Յիշեցի Չարլի Դէյվիսին, որ Գլենդելի Քէնուուդ փողոցի մեր առաջին բնակարանի հարեւանն էր: Սեւամորթ էր Չարլին, յաղթանդամ, լայն ժպիտով, ու երեւի ինձնից մի քանի տարի մեծ: Նա ինձ ցոյց տուեց Բրոդուէյ փողոցի վրայ գտնուող փոստային բաժանմունքը, քաղաքապետարանը, մօտակայ խանութներն ու այլ շէնքերը: Երկու անգամ նորոգեց առաջին ինքնաշարժս, որը հազիւ էր տեղից շարժւում, այնքան հին էր ու խղճուկ: Երբ դրամ առաջարկեցի, սաստիկ վիրաւորուեց: “You really wanna give me money? Keep it, you have a family to feed!” Կարեւորը ոչ թէ խնայած գումարն էր, այլ մարդու հոգատարութիւնը, որ օտարին անշահախնդիր ու անվերադարձ նուիրեց:
Շաբաթ օրուայ միջադէպը պարզապէս տարակուսանք է առաջացնում: Ես զարմանում եմ, թէ ինչպէ՞ս կարող է մարդ արարածը ինչ որ մէկին ցաւ պատճառելով, իրեն կայացած զգայ, ինքնահաստատուի: Իրենց գլխի «ճիշդ»ը ուրիշի աչքը «կոխելու» գնով ինքնաոչնչանում են, ուրիշներին ցաւ պատճառում ու բազմապատկում աշխարհի առանց այն էլ ահագնացող բեռը: Մեր հայերից ոմանք ե՞րբ են խելքի գալու, ի՞նչ ղարաբաղցի, երեւանցի, կիրովականցի, պարսկահայ, բէյրութցի, հայաստանցի: Մինչեւ ե՞րբ ենք իրար տուն քանդելու, արհեստական ու բնական տարբերութիւնները թշնամանքի աստիճան ընգծելու, չարախնդալու:
Ու՞ր ենք գնում…
Turkey in big Fire & natural disasters is accusing Kurds as fire originators, will
lose its overtaking over different population control, in case Kurds ask Sevres
treaty Kurdistan Section Formation, granted by agreement and ACCEPT SAME
TIME ARMENIA RIGHTS for LAND BORDERS AS AGREED. Besides, several
Kurdish tribes have Armenian Origin like MAMEKAN (Mamigonian), VRESHDIK
(Reshdouni) and several others ; also there is about 4 million turned Islam
Armenians plus 1.5 million HAMSHEN Armenians. If For Once Kurds accept
these facts, (already accepting Genocide, asking forgiveness for their
participation, losing their free country turning possibility), ACCEPTING
ARMENIA’S TOTAL RIGHTS DRAWN BY PR. W. WILSON ARBITRAGE, EVERYBODY
WILL PROFIT, PLACE ON MAP..Only IF….Kurds will be correct, reasonable.
This is a very good observation. This is not the first time that an Armenian raises this argument. My question is; what has this opinion got to do with the author’s concerns? In Armenian we can call this as KHOOLEROU KHOSAGTSOOTYOON.