ԵՐԵՒԱՆ.- Մխիթար Հերացիի անուան Հայաստանի պետական բշժկական համալսարանի տնօրէն Արմէն Մուրատեան իր «Ֆէյսպուք»ի էջին վրայ գրած է հետեւեալը. «Համալսարանական հիւանդանոցները 2 նոր, գերժամանակակից սարքաւորումներով կը յագեցուեն: Բժիշկ, պրոֆեսոր, բարերար Կարօ Դերձակեանից այսօր նամակ ստացայ՝ Բժիշկը 2 նորագոյն, գերհզօր լազերային սարքաւորումներ է նուիրաբերում համալսարանական հիւանդանոցներին:
Յայտնի Բժիշկ Կարօ Դերձակեանը, ով մասնաւոր կլինիկա ունի Կալիֆորնիայի Սանտա Անա քաղաքում, պատրաստակամութիւն է յայտնել նաեւ աջակցել երիտասարդ բժիշկներին եւ կլինիկական օրդինատորներին՝ (համակարգողներուն-Խմբ.) իրենց բժշկական գործունէութեան կատարելագործման հարցերում:
Բարերար Կարօ Դերձակեանն այն հայ Բժիշկներից է, ով մի քանի սերնդի սովորեցրել է բժշկել: Չափազանց աշխատասէր, պահանջկոտ այս մարդը հայրենիքում մնայուն գործ ծաւալելու վառ օրինակ է»: