ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական եւ «Նիկոլ Աղբալեան» ուսանողական միութիւնները Հայոց Ցեղասպանութեան 100րդ տարելիցի ծրագրերի շրջանակում վաղը ժամը 12ից Հայաստանում Ամերիկայի Միացեալ Նահանգների դեսպանատան մօտ (Ամերիկեան փող., 1 շէնք) կազմակերպում են երիտասարդական-ուսանողական ցոյց:
Նոյն օրը, Ապրիլի 16ին, ՀՅԴ երիտասարդական եւ ուսանողական միութիւնները կազմակերպելու են ցոյցեր՝ աշխարհի տարբեր երկրներում գտնուող Ամերիկայի Միացեալ Նահանգների դեսպանատների առջեւ: Ցոյցերի ընթացքում Ամերիկայի Միացեալ Նահանգների դեսպանատներին յանձնուելու են նոյնաբովանդակ տեքստով պահանջագրեր:
Համահայկական երիտասարդական-ուսանողական ցոյցերը նպատակ ունեն միաւորելու Հայաստանում եւ Սփիւռքում ապրող հայ երիտասարդներին եւ նրանց միջոցով բարձրացնել հայ ժողովրդի բողոքի ձայնը:
ՀՅԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄԻՈՒԹԻՒՆ
ՀՅԴ «ՆԻԿՈԼ ԱՂԲԱԼԵԱՆ» ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՄԻՈՒԹԻՒՆ