«Համաձայն պաշտպանութեան բանակի օպերատիւ տուեալների՝ Մարտի 25ին եւ լոյս 26ի գիշերը հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զօրքերի շփման գծում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 140 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպէս նաեւ 60, 82 եւ 120 մմ ականանետերից եւ ՌՊԳ-7 ու ՀԱՆ-17 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղութեամբ արձակել է աւելի քան 1700 կրակոց:
Պաշտպանութեան բանակի առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկուած օպերատիւ գործողութիւնների արդիւնքում, հակառակորդի ակտիւութիւնը կասեցուել է, իսկ վերջինիս կրակակէտերը ստանալով ուժեղ հակահարուած՝ ճնշուել են: Պաշտպանութեան բանակը շարունակում է օպերատիւ-մարտավարական իրադրութիւնը շփման գծի ողջ երկայնքով պահել վերահսկողութեան տակ եւ վստահօրէն իրականացնել մարտական հերթապահութիւն», նշուած է այս առիթով մամլոյ ծառայութեան հրապարակած հաղորդագրութեան մէջ։
© 2021 Asbarez | All Rights Reserved | Powered By MSDN Solutions Inc.
Առանց վարանելու պետք է հայ-ադրբեջանական սահմանագիծը շտապ հաստատել Քուռ-Արաքս գետրով: Դա է սահմանային այս սադրանքների արգելման միակ միջոցը:
Առանց վարանելու պետք է հայ-ադրբեջանական սահմանագիծը շտապ հաստատել Քուռ-Արաքս գետերով: Դա է սահմանային այս սադրանքների արգելման միակ միջոցը: