ԹԻՖԼԻՍ.- Համայն վրաց պատրիարք Իլիա Բ. սփիւռքահայ ներկայացուցիչներու հետ հանդիպման ընթացքին յայտարարած է, որ Վրաստանն ու Հայաստանը քրիստոնէական ովասիսներ են իսլամակ աշխարհին մէջ:
«Մենք ապրում ենք շատ բարդ ժամանակաշրջանում: Հայաստանը եւ Վրաստանը քրիստոնէական օազիսներ են մուսուլմանական աշխարհում: Յիշում եմ իմ հանդիպումը Հռոմի պապի հետ Վատիկանում: Նա վերցրեց քարտէզը եւ նայեց Վրաստանի եւ Հայաստանի աշխարհագրական դիրքին: Յետոյ ասաց, որ Վրաստանն ու Հայաստանը բաւականին բարդ աշխարհագրական դիրք ունեն, որ նրանք քրիստոնէական օազիսներ են: Այդ պատճառով էլ մենք պէտք է առաւել ուշադիր լինենք միմեանց հանդէպ: Յաճախ են այն դէպքերը, երբ մեր ժողովուրդների այս կամ այն ներկայացուցիչը՝ լինի վրացի թէ հայ, անում է այնպիսի յայտարարութիւններ, որոնք վնասում են մեր յարաբերութիւններին», նշած է պատրիարքը:
Իլիա Բ. հանդիպման ընթացքին յիշած է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ.ի այցը Վրաստան եւ անոր հետ իր զրոյցի մանրամասնութիւնները:
«Երբ Վրաստանի համար էր լաւ, լաւ էր նաեւ Հայաստանի համար, եւ ընդհակառակը: Այդ պատճառով էլ մենք պէտք է պահպանենք մեր յարաբերութիւնները: Ես ցանկանում եմ ասել, որ Վրաստանում ապրող հայերը շատ լաւ հասկանում են դա, եւ ես շնորհակալ եմ նրանց ըմբռնման եւ ուշադրութեան համար», նշած է պատրիարքը:
© 2021 Asbarez | All Rights Reserved | Powered By MSDN Solutions Inc.