
ՆԵԼԼԻ ՂՈՒԿԱՍԵԱՆ
«Սիլվանա» ցուցասրահը Ապրիլի 27ին, երեկոյեան ժամը 5:30ին հրաւիրում է ժամանակակից սիւրռէալիստ (գերիրապաշտ-Խմբ.) գեղանկարիչ Տիգրան Հովումեանի անհատական ցուցահանդէսին: Տիգրան Հովումեանի կտաւները մեծ ճանաչում ունեն Եւրոպայում: Ցուցադրութեան ժամանակ կը ներկայացուեն գործեր, որոնք Տիգրան Հովումեանը ստեղծել է յատուկ «Սիլվանա»ում ցուցադրելու համար:
«Տիգրան Հովումեանը առանձնայատուկ նկարիչ է: «Սիլվանա» ցուցասրահը Տիգրան Հովումեանի հետ յաջողութեամբ սկսել է համագործակցել 2008ից, իսկ 2011ին կազմակերպել է նկարչի առաջին անհատական ցուցահանդէսը: Այս տարի նոյնպէս նրան հրաւիրել ենք ցուցադրելու իր գործերը մեր սրահում եւ Ապրիլի 27ին կը բացուի նրա երկրորդ անհատական ցուցահանդէսը: Հովումեանը նաեւ միջազգային աճուրդներում պատմութիւն (auction record) ունեցող արուեստագէտ է, ինչը շատ կարեւոր հանգամանք է», պատմում է ցուցասրահի տնօրէն Սիլվանա Ամբարը:
«Սիլվանա» ցուցասրահի կազմակերպած այս գեղեցիկ առիթը, բացառիկ հնարաւորութիւն է գնորդների եւ արուեստի սիրահարների համար ոչ միայն հիանալու, նաեւ՝ համալրելու իրենց հաւաքածոն միջազգային հեղինակութիւն

ունեցող Տիգրան Հովումեանի աշխատանքներով:
«Սիլվանա» ցուցասրահը հրաւիրում է նաեւ մասնակցելու «Ժամանակակից սիւրռէալիզմը» թեմայով դասախօսութեան, որը կը վարի արուեստի պատմաբան, բազմաթիւ

պարգեւների արժանացած նկարիչ, մանկավարժ, «Արուեստ եւ խիզախութիւն» գրքի հեղինակ՝ æոն Փօլ Թորնթոնը:
Ցուցասրահում ներկայացուած կը լինեն նաեւ աւանդական եւ ժամանակակից ամերիկացի եւ այլազգի նկարիչների աշխատանքներ, ձեռքով պատրաստուած զարդեր:
«Սիլվանա» ցուցասրահի կազմակերպած դասախօսութեան եւ ընդունելութեան ժամանակ, դուք հնարաւորութիւն կ՛ունենաք ոչ միայն վայելելու Տիգրան Հովումեանի արուեստը, այլեւ անձամբ ծանօթանալու նկարչի հետ:
Երեկոյին կը մատուցուեն նրբաճաշակ գինի եւ ուտեստներ:
Ձեր մասնակցութիւնը հաստատելու համար խնդրում ենք զանգահարել (818) 662 7070 հեռախօսահամարով: Ցուցադրութիւնը բաց կը լինի Ապրիլի 27ից մինչեւ Յուլիսի 11ը:
Մայիսի 11ին, միայն մէկ օր «Սիլվանա» ցուցասրահի այցելուները հնարաւորութիւն կ՛ունենան տեսնել Տիգրան Հովումեանի ստեղծագործական գործընթացը: Այս ցուցադրութիւնը ձեզ կ՛ընձեռի եզակի հնարաւորութիւն՝ հետեւել նկարչին աշխատելիս:
Լրացուցիչ տեղեկութիւններ ստանալու կամ ցուցադրութեանը մասնակցելու համար կարող էք զանգահարել «Սիլվանա» ցուցասրահ:
Տեղեկանք.- Տիգրան Հովումեանը ծնուել է 1969ին, Հայաստանում: Սովորել է Յակոբ Կոջոյեանի անուան արուեստի դպրոցում, այնուհետեւ՝ ուսումը շարունակել է Փանոս Թերլեմեզեանի անուան Գեղարուեստի ուսումնարանի նկարչութեան բաժնում (1985-1989թ.թ.): 1989-1995թ.թ. սովորել է Երեւանի Պետական Գեղարուեստա-թատերական ինստիտուտում:
Տիգրան Հովումեանը Հայաստանի նկարիչների միութեան անդամ է: ԵՈՒՆԵՍՔՕի Նկարիչների միջազգային ֆեդերացիայի անդամ է: Տիգրան Հովումեանն ունեցել է անհատական ցուցահանդէսներ աշխարհի տարբեր երկրներում.
1994թ.- Միացեալ Արաբական Էմիրութիւններ
1995թ.- Մասնակցութիւն «Druo» աճուրդին, Փարիզ
1996թ.- Ցուցադրութիւն, Երեւան
1996թ.- Ցուցահանդէս նուիրուած Հայաստանի Նկարիչների միութեան 50ամեակին
1996թ.- Ցուցահանդէս Կամերային թատրոնում, Երեւան
1996թ.- Ցուցահանդէս, Թորոնթօ
1997թ.- Ցուցահանդէսներ Լաս Վեգասում եւ Լոս Անջելեսում
1998թ.- Ցուցահանդէս Նկարիչների տանը, Մոսկուա
2000թ.- Անհատական ցուցահանդէս, Փարիզ
2001թ.- Ցուցահանդէս նուիրուած Հայաստանում Քրիստոնէութեան ընդունման 1700ամեակին, Երեւան
2002թ.- Անհատական ցուցահանդէս Հայաստանի Նկարիչների միութիւնում
2003թ.- Ցուցահանդէս, Մոսկուա
2003թ.- Ցուցահանդէս «Նոյեան Տապան» ցուցասրահում, Բէյրութ
2003թ.- Անհատական ցուցահանդէս, Փարիզ
2003թ.- Ցուցադրութիւն «Archange» ցուցասրահում, Փարիզ
2005թ.- Ցուցահանդէս, Ստոկհոլմ
2011թ.- Անհատական ցուցահանդէս «Սիլվանա» ցուցասրահում, ԱՄՆ: