2004 թուականին Հունգարիայի հանրապետութիւնում անցկացուած ՆԱՏՕի զօրավարժութիւնների ժամանակ, գիշերը քնած ժամանակ, դաժան ձեւով ադրբեջանցի թուրք դահիճի կողմից կացնահարելով սպաննւում է հայ զինուորական Գուրգէն Մարգարեանը: Այդ դահիճը, որը կրում է Սաֆարով անունը, Հունգարիայի դատարանի կողմից ստանում է իր արժանի պատիժը եւ դատապարտւում է ցմահ բանտարկութեան, եւ մինչեւ իր կեանքի վերջը պէտք է բանտարկուած մնար այնտեղ: Սակայն մէկ տարի յետոյ, Ադրբեջանի ղեկավարութիւնը կաշառելով Հունգարիայի ղեկավարութեանը՝ հասաւ իր ուզածին, եւ այդ թուրք դահիճին մէկ շաբաթ առաջ տուեցին Ադրբեջանին, թէ՝ իբր այն կարող է բանտարկուած մնալ իր երկրի մէջ: Բայց հէնց առաջին օրը, երբ տեղափոխեցին Բաքու, Ադրբեջանի նախագահը ազատ արձակեց նրան եւ նրա տրուեց հերոսի կոչում ու ղեկավար պաշտօն՝ զինուորական ասպարէզում:
Հայաստանի Հանրապետութեան նախագահ Սերժ Սարգսեանը հէնց առաջին օրուանից դատապարտեց եւ դադարեցրեց Հունգարիայի հետ ունեցած բոլոր կապերը եւ կոչ արեց ամբողջ հայութեանը, աշխարհի տարբեր երկրներում անցկացնել ցոյցեր՝ դատապարտելով Հունգարիայի պետութեան ղեկավարութեանը՝ կատարուածի համար:
Հունգարիայի պետութեան ղեկավարութիւնը անտեսեց իր երկրի դատարանում այս թուրք դահիճի արտասանած վերջին խօսքը, որ չի զղջում կատարածի համար եւ ափսոսում է, որ չի հասցրել սպանել երկրորդ զինուորականին, եւ յայտարարում է. «Որտե՛ղ հայ տեսնեմ, պէ՛տք է սպանեմ»: Այս ամէնը կը նշանակի, որ մենք ապրելով 21րդ դարում, մեր աչքով կը տեսնենք, որ թուրքը մնացել է նոյն վայրենի ցեղախումբը, ինչ հարիւր տարի առաջ էր:
ԹԱՄԱՐ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ
10րդ դասարան
«Ռոզ եւ Ալէք Փիլիպոս»