2010 թուականի Դեկտեմբերի 14ին նշուած նամակում, »Լինսի« հիմնադրամը հաստատեց 150,000 տոլարի նուէրը ԹՄՄ Արշակ Տիգրանեան հայկական վարժարանին՝ վճարելով ամբողջական գումարը:
Նուիրատուութիւնն ընդունուեց ամենապատեհ ժամանակին, երբ վարժարանը գտնւում էր տարուայ միջոցառումների ամենաեռուն ժամանակաշրջանում, երբ աշակերտները պատրաստւում էին ձմեռային արձակուրդներին:
»Արշակ Տիգրանեան« վարժարանի հոգաբարձական կազմի ատենապետ ՃորՃ Մանտոսեան նշում է. »Մենք չափազանց ուրախ ենք եւ երախտապարտ »Լինսի« հիմնադրամի յանձնախմբի անդամներին՝ ժամանակին եւ առատաձեռնութեամբ արձագանգելու դրամական օժանդակութեան մեր դիմումնագրերին«:
ԹՄՄ Արշակ Տիգրանեան վարժարանը երկար ժամանակ է ինչ հովանաւորւում է »Լինսի« հիմնադրամի կողմից, որը իր օրինակելի եւ տարաբնոյթ բարերարութեամբ ճանաչուած է Ամերիկայի Միացեալ Նահանգներում եւ Հայաստանում: Այս բարեգործութիւնը թիւով տասներկուերորդն է նրանց կողմից:
© 2021 Asbarez | All Rights Reserved | Powered By MSDN Solutions Inc.