ԱՒԻԿ ԴԷԻՐՄԵՆՋԵԱՆ
Եթէ լինէր՝ այն սեւ ոսկին,
Իմ քարքարուտ փոքրիկ հողում,
Ողջ աշխարհի մեծամեծներ,
Ինձ սէր, ողջիւն, կը ձօնէին,
Եւ ձեռքերը երկինք պարզած,
Իմ հայկական, հայրենական,
Լեռնապարով կը պարէին…
Եթէ լինէր այն սեւ ոսկին,
Իմ քարաժայռ փոքրիկ հողում,
Շատ ազգերի մեծամեծներ,
Ինձ խորհուրդներ՝ խնամակալ,
Ճարտարութեամբ կը ձօնէին,
Բազմալեզու ղօղանջներով,
Միահաւատ կ՛օրհներգէին…
Եթէ լինէր այն սեւ ոսկին,
Իմ տառապեալ՝ փոքրիկ հողում…
Բոստոն