ԳՐԻՇ ԴԱՒԹԵԱՆ
Սիրտս որպէս սիրոյ սկիհ,
սէրս մէջը հիր գինի,
Բարձրացնում եմ լի գաւաթս
իմ ժողովուրդ հայրենի:
Նաւասարդի նուիրական
աւանդներով սրբեղէն
Ես խմում եմ քո կենացը
մաղթանքներով հրեղէն:
Աւերաբեր ի՛նչ ամպ ու զամպ
քո ճակատին բախուեցին
Դու տոկացիր հանց դիւցազուն
թուր-կէծակի սասունցին,
Որ մեկնեցիր ձեռքդ հզօր ու խաւարի ընդմիջից
Պինդ բռնեցիր արեգակը յաղթանակով սխրալից:
Ու պիտ գամես արեգակը Արարատի գագաթին,
Նոր կեանքի նոր ոգով զեղուն քո ար—ը հրային:
Սիրտս անկէզ, վառ մորենի, սէրս ճիւղին անհանգ բոց,
Ես խմում եմ սուրբ կենացդ իմ ժողովուրդ, իմ հայոց: