ԵՐԵՒԱՆ, «ՓանԱրմինիըն».- ՀՅԴ «Նիկոլ Աղբալեան» ուսանողական միութիւնը անթոյլատրելի կը համարէ Հայաստանի մէջ ատրպեճանական շարժապատկերներու փառատօնին իրականացումը:
«Ադրբեջանը շարունակում է սպառնալ Ղարաբաղի անվտանգութեանը, Ատրպեճանում պետական մակարդակով իրականացւում է հայատեաց քաղաքականութիւն, հայերը ներկայացւում են որպէս զաւթիչներ, բարբարոսներ եւ մարդասպաններ: Ադրբեջանը փորձում է իր հակահայկական քարոզչութեամբ ազդել համաշխարհային հասարակական կարծիքի վրայ: Ադրբեջանական մտաւորականութեան որեւէ ներկայացուցիչ չի դատապարտել իր երկրի հակահայ քաղաքականութիւնը, հակառակը՝ ադրբեջանական մտաւորականութիւնը բոլոր միջոցներով նպաստում է սեփական երիտասարդութեան մէջ հակահայկական հիստերիայի տարածմանը: Ընդամէնը մի քանի օր առաջ Հէյտար Ալիեւը Հայաստանը կոչում էր՝ «ադրբեջանցիների պատմական հայրենիք»:
«Այս պայմաններում Հայաստանում ադրբեջանական ֆիլմերի փառատօնի անցկացումը մենք համարում ենք սրբապղծութիւն եւ Հայաստանի ու հայ ժողովրդի հանդէպ անյարգալից վերաբերմունքի դրսեւորում», ըսուած է ՀՅԴ «Նիկոլ Աղբալեան» ուսանողական միութեան յայտարարութեան մէջ: