Ն.Ա.
Taste of the World («Աշխարհի համը») խորագիրով մշակութային փառատօնը մեկնարկեց Հայաստանի ու հայկական մշակոյթին նուիրուած միջոցառումների շարքով:
Մայիսի 15ին եւ 16ին, Փասատինայում անցկացուած միջոցառումների ընթացքում հանդէս եկան պարային համոյթներ, հայ երաժիշտների կենդանի կատարումներ՝ դասական, ճազ, փոփ ոճերում: Այցելուները հնարաւորութիւն ունեցան ճաշակելու հայկական կերակուրներ:
Փառատօնը վարում էր KCRW անկախ ռատիօկայանի երաժշտական յայտնի հաղորդավար (DJ) Թոմ Շնապըլ:
«Հայերը հիանալի մշակոյթ ունին եւ իրենց ուրոյն տեղը նաեւ՝ Քալիֆորնիոյ մշակութային կեանքին մէջ: Ասիկա հիանալի ձեւ է ներկայացնելու համար հայկական երաժշտութիւնն ու պարարուեստը, որ այնքան խոր է, գեղեցիկ ու հին: Շատ ուրախ եմ, որ այսօր այստեղ եմ եւ կը այելեմ հայկական մշակոյթի նմոյշները», նշեց Թոմ Շնապըլ:
Միաժամանակ, Paseo Colorado համալիրի տարածքում հայ արուեստագէտները ներկայացնում էին իրենց աշխատանքները՝ քանդակներ, նկարներ, ձեռագործ: «Նուռ» ճաշարանի այս նախաձեռնութիւնը առաջինն էր երեք միջոցառումների շարքում, որի նպատակն է եւս մէկ անգամ ներկայացնել հային ու հայկականը:
Փառատօնի հիւրերի թւում էին Փասատինայի քաղաքապետ Պիլի Պոկարտ, քոնկրեսական Քարոլ Լուին, քաղաքապետարանի բարձրաստիճան ներկայացուցիչներ եւ բազմաթիւ հանդիսականներ: