ԱՐԾՐՈՒՆ ԱԼԵՔՍԱՆԵԱՆ
Օսմանեան երիտթուրքերի ու քեմալական կառավարութեան արիւնոտ քաղաքականութիւնն աւարտուեց 1914-1923 թուականների եղեռնագործութեամբ: Սպանուեց մի ազգ, քայքայուեց հազարամեակների մշակոյթ ունեցող մի երկիր: Հրաշքով փրկուած հազարաւոր հայեր ցրուեցին աշխարհով մէկ: Աւելի քան 20 հազար հայ ընտանիքներ 1915-1923 թուականներին ապաստան գտան Կալիֆորնիայի նահանգում, յատկապէս Ֆրեզնոյում, Սակրամենտոյում, Սան Ֆրանսիսկոյում եւ Լոս Անջելոսում: Նրանք սիրեցին Ամերիկան, ստեղծեցին ակտիւ, աշխոյժ ու գործունեայ համայնքներ: Աչքի ընկան գիւղատնտեսական, արդիւնաբերական, առեւտրի, գիտութեան ու կրթութեան բնագաւառներում: 1930ական թուականների տնտեսա-քաղաքական ճգնաժամը վերացնելու նպատակով, ԱՄՆի ժամանակի նախագահ՝ Ռուզվելտը բացում է աշխատատեղեր եւ շինարարական աշխատանքներով հնարաւոր դարձնում արագ կերպով վերականգնել երկրի տնտեսութիւնը: Բայց ֆաշիստական Գերմանիան ու Ճապոնիան, նրանց յանցաւոր դաշնակիցներ Թուրքիայի ու ֆրանկոյական Իսպանիայի հետ ձգտում էին աշխարհի վերաբաժանումը իրագործել:
Որոշ ժամանակ անց, ֆաշիստական Գերմանիան յարձակուեց Լեհաստանի վրայ: 1939 թուականի Սեպտեմբերի մէկին սկսուեց երկրորդ համաշխարհային պատերազմը: Լեհաստանին օգնելու համար պատերազմի մէջ մտաւ Անգլիան, իսկ Սեպտեմբերի 17ին՝ Ռուսաստանը: Շուտով Ամերիկան եւս ներքաշուեց պատերազմի մէջ: ԱՄՆում յայտարարուեց զօրահաւաք: Ստեղծուեց ռազմական իրավիճակ՝ ֆաշիստական Գերմանիայի եւ մելիտարիստական Ճապոնիայի դէմ: Ամերիկեան աշխտաւորները թիկունքից օգնում էին՝ մատակարելով զէնք, ռազմական հանդերձանք եւ սննդամթերք: Աւելի քան 12 հազար հայեր ընդկրկուեցին Ամերիկայի ռազմաճակատներում: Հայերը կամաւոր կերպով եւ ակտիւօրէն ընդգրկւում էին բանակում, յաճախ եղբայրներով ու քոյրերով: Բաւական է ասել, որ կանանց օժանդակ ջոկատում կռւում էին 70ից աւելի հայ կանայք ու աղջիկներ: Նրանցից չի կարելի չնշել երկուորեակ քոյրեր Ծաղիկ ու Մանուշակ Ասլանեաններին, կապիտան Լիլիա Փամբուխչեանին, լէյտենանտ Անահիտ Քուրքչեանին, լէյտենանտ Ագնէսա Միլտոնեանին, սերժանտ Սիւզաննա Սարաֆեանին, վերջինս 1942 թուականից աշխատում էր ծովակալ Դուայտ Այզընհաուերի շտաբում, որպէս քարտուղարուհի: Ստանալով աւագ սերժանտի կոչում՝ Սիւզաննան պատասխանատու աշխատանքներ է կատարում: Նա ստանում է Չերչիլի համաձայնութիւնը ֆաշիստական զօրքերի դէմ երկրորդ ճակատը բացելու, նրա միջոցով Էճզեն Հաուերը Ստալինին հաղորդում է, որ անգլօ-ամերիկեան ռազմական ուժերը հաւատարիմ լինելով Խորհրդային կառավարութեան գերագոյն գլխաւոր հրամանատարի առաջարկին՝ Նորմանդիայից յարձակում է գործելու գերմանական ռազմաճակատների վրայ: Հայերն ամերիկեան ռազմական ուժերում տուել են հարիւրից աւելի անուանի գործիչներ: Դրանցից են՝ ծովակալ Հարի Կիզիլեանը, գեներալներ Սարգիս Զարդարեանը, æորջ æուսկալեանը, Մայքըլ Թաշջեանը, Էռնեստ Դերուիշեանը, Հայկ Շեքերջեանը, Վիկտոր Մաղաքեանը, Գրիգոր Օհանեանը, Քըրք Քրքորեանը, Մայրոն Թաթարեանը, Սարգիս Գաւուքջեան, որն ռազմական գործողութիւններ է վարել Վիետնամի, Կորէայի պատերազմներում, աշխարհի ամենածանր ինքնաթիռն է բարձրացրել օդ, վայրէջք կատարել æոն Քենեդի օդանաւակայանում: Գէւորգ եւ Ֆիլիպ Բաղեաններ՝ հայր ու որդի, ռազմական կործանիչ աւիացիայի օդաչուներ, նրանց ժառանգը՝ մեծատաղանդ կենսաքիմիկոս բժիշկ æէյմս Բաղեանը, դարձաւ նաեւ տիեզերագնաց օդաչու եւ այդ բնագաւառում համբաւ ստացաւ: Անուրանալի է սխրանքը Կալիֆորնիայի հայ վետերան, հայ ժողովրդի բարեգործ եւ հերոս Քըրք Քըրքորեանի: Նա օդաչուական մասնագիտութիւն է ձեռք բերում եւ պատերազմի օրերին Անգլիայից բրիտանական կղզիներ է տեղափոխում կործանիչ ինքնաթիռներ, որոնք ռազմական գործողութիւններ են վարում մելիտարիստական Ճապոնիայի ու վիետնամական մարոնետային ուժերի դէմ: Շատ են հայերի թիւը ամերիկեան ռազմաճակատների առաջին գծերում՝ ռազմական արդիւնաբերութեան, զէնքի ու սննդամթերքի մատակարարման գործում, այդ առնչութեամբ աչքառու օժանդակութիւններ են կատարել նաեւ Ֆրեզնոյի այգեգործները, որոնցից կարելի է նշել Երուանդ Միրզոյանին: Հայ զինուորները մի շարք զօրամիաւորների հետ մեկնեցան նաեւ արեւելք: Ազատագրեցին Մոնգոլիան ու Չինաստանը, ջախջախեցին մելիտարիստական Ճապոնիայի ագրեսորական ուժերին, ծունկի բերեցին Ֆրանկոյի ու Մուսուլինի ֆաշիստական ռազմամոլներին, որոնք ուզում էին աշխարհը վերաբաժանել եւ միլիոնաւոր մարդկանց ստրկացնել: Տարբեր ռազմաճակատներում հայերը տուեցին 600 հազար զինուոր, որոնցից 260 հազարը փառքով պսակեց իր անունը, ունեցաւ Խորհրդային միութեան 108 հերոսներ, 27 փառքի շքանշանակիրներ, 8 մարշալներ ու ծովակալներ, 70ից աւելի գեներալներ, որոնք ղեկավարում էին խոշոր զօրամիաւորումները: Փառք նրանց, ովքեր չտեսան ու չվայելեցին ֆաշիզմի կործանման յաղթանակի բերկրանքը: Պատերազմից յետոյ, ամերիկեան ռազմաճակատներում կռուող հայերից շատերը իրենց երկրորդ հայրենիքը համարեցին Ամերիկան: Եկան տարբեր մասնագիտութիւն ունեցող հազարաւոր հայ վետերաններ: 1855 թուականին, Սակրամենտոյում, Ֆրեզնոյում, Սան Ֆրանսիսկոյում, Լոս Անջելոսում եւ այլուր նշուեցին երկրորդ Համաշխարհային պատերազմի 10րդ տարեդարձը: Հիմնադրուեց Հայ-ամերիկեան վետերանների միութեան կազմակերպութիւնը: 1977ին կազմակերպուեցին հրէական եւ ռուսական վետերանների միութիւնները, որոնց մէջ ընդգրկուեցին մեծ թուով հայ վետերաններ: Հայ վետերաններ ընդգրկուեցին Կալիֆորնիայի գրեթէ բոլոր կազմակերպութիւններում, դրանց մէջ ամենախոշորը՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի Կալիֆորնիայի վետերանների Ռոզենբերգի ղեկավարած միութիւնն էր, որի հայկական բաժանմունքը կազմուել է աւելի քան 180 մարտերում փառաբանուած վետերաններից: Հետագայում՝ 1993ին, Գլենդէյլում ստեղծւում է Վլադիմիր Կարապետեանի ղեկավարած Վետերանների միութիւնը: Հայրենիք վերադառնալու գործի բերումով նրա աշխատանքների ղեկավարումը ստանձնում են Բելոռուսիայի անտառներում մարտնչած խիզախ պարտիզպանուհի, ջոկատի հրամանատար Էլենա Թովմասեանը եւ 119րդ գուարդիական դիվիզիայի սերժանտ, հետախոյզ Թորգոմ Փահլեւանեանը: Նրանք ստեղծում են Հարաւային Կալիֆորնիայի Հայ-ամերիկեան Լոս Անջելոսի կազմակերպութիւնը, որի կազմում ընդգրկւում են աւելի քան 150 վետերաններ, որոնք սխրանքներ են գործել հայկական եւ ռուսական զօրամիաւորումներում: Էլբայի վրայ հանդիպել են անգլօ-ամերիկեան դաշնակից զօրքերին, համատեղ ուժերով Բեռլին մտել եւ պարտութեան մատնել թշնամուն: Հայ-ամերիկեան վետերանների Լոս Անջելոսի կազմակերպութիւնը պետականօրէն ճանաչւում է Սակրամենտոյի կողմից, գրանցւում է ու դրան տրւում օրէնսդրական կարգավիճակ: Հայ-ամերիկեան վետերանների աշխատանքները ղեկավարում է կոմիտէի նախագահութիւնը՝ 9 հոգուց բաղկացած: Նրանք են.
Թորգոմ Փահլեւանեանը, Էլենա Թովմասեանը, Յակոբ Զաքարեանը, Հրաչ Բաղրամեանը, Հմայակ Չիլինգարեանը, Երուանդ Սարգսեանը, Փօլ Յարութիւնեանը, Սերգէյ Քալաջեանը եւ Եւգենի Սիմոնեանը:
2010թուականի Ապրիլ 5ի ժողովի որոշմամբ, տողերիս հեղինակին հրաւիրում են վերակազմաւորող կոմիտէի նիստին, եւ միահամուռ ընտրում Հայ-ամերիկեան վետերանների աշխատանքները ղեկավարող նախագահ:
Շնորհաւոր յաղթանակի բերկրալի տօնը՝ ֆաշիզմի ջախջախման եւ Շուշիի ազատագրման Մայիս 9ը: Փառք Արցախի ազատագրման համար զոհուած մեր ազատամարտիկներին: