ՍՏԵՓԱՆ ԹՕՓՉԵԱՆ
«Շատ էշեր գնում էին արքունի գործով եւ նրանց մէջ կար մի աւագ էշ՝ իմաստուն եւ մեծ քան միւսները։ Եւ ամէնքը նրան պատւում էին, որպէս հայր եւ առաջնորդ։ Եւ ահա բարձրանում էին մի սար եւ նա խառանչեց եւ գոռաց սաստիկ ահագին եւ յետեւի կողմից մեծամեծ ճայթիւն արձակեց։
«Ո՛վ պատուական հայր, քո առջեւի ձայնից բոլորս ունենք, իսկ ի՞նչ էր այն ահագին ճայթիւնը, որ քո յետեւի կողմից ելաւ. աղաչում ենք, ասա մեզ»։
Եւ նա ասաց. «Ո~վ իմ որդիներ, ձեր առաջ սուտ չեմ երդուի եւ ճշմարիտ կ՛ասեմ, որ առջեւի ձայնի զօրութիւնից բնաւ չեմ կարող իմանալ, թէ ուրիշ ինչ ճայթիւն է ելնում իմ յետեւի կողմից»։
Վարդան Այգեկցու «Իմաստուն աւագ էշ» առակի հերոս՝ բոլորին գոհացնող, որպէս հայր պատուուող առաջնորդը ազնուօրէն ընդունում է, իր անտեղեակութիւնը թիկունքում կատարուածից՝ իր գործի յոռի հետեւանքներից։ Նրա իմաստութիւնը բաւարարում է առկայ վիճակներում կողմնորոշուելու համար, մոլորուելով՝ հետեւանքներին դէմ առնելիս։ Նման առաջնորդը գերադասելի է թէ՛ առջեւի, թէ՛ յետեւի իրողութիւններից անտեղեակ «առաջնորդներից»։ Բայց վատագոյնները գիտակցաբար, ծրագրուած եւ հետեւողականօրէն՝ զանգուածներին կործանման տանողներն են։
«ԻՍԿ Լ. ՏԷՐ ՊԵՏՐՈՍԵԱՆՆ ԷԼ ԳՆԱՑ ԱՅԴ ԶԻæՈՒՄՆԵՐԻՆ…»
1992ին Շուշիի ազատագրման ժամանակ Արցախի ինքնապաշտպանական ուժերի լեգենդար (առասպելական-Խմբ.) հրամանատար Արկադի Տէր-Թադեւոսեանը 2004ի Մայիսի 7ի հարցազրոյցում ասաց. «Շուշիի ազատագրման ժամանակ վճռորոշ նշանակութիւն ունեցան այնպիսի գործօններ, ինչպիսիք են մեր ազգի միասնականութիւնը, բարոյահոգեբանական բարձր ոգին եւ ի հարկէ՝ մարտական փորձը։ Հէնց այդ ոչ նիւթական գործօնների հաշուին ապահովեցինք պահանջուող 1-3 յարաբերակցութիւնը եւ կարողացանք ապացուցել, որ նման ուժերով կարելի է ազատագրել Շուշին։ Այսինքն՝ ոչ թէ հրաշք է տեղի ունեցել, այլ օրինաչափութիւն, որը հիմնուած է բարձր ոգու, մաքառման, համախմբման եւ յամառութեան վրայ։
Ռազմական տեսանկիւնից Շուշին եւս մէկ կարեւոր նշանակութիւն ունեցաւ։ Մենք այդպիսով ջարդեցինք հակառակորդի ռազմական մեքենայի ողնաշարը։ Ճիշտ է, ժամանակ անց նրանք կարողացան որոշ առաջխաղացում ունենալ, օրինակ Մարտակերտում։ Բայց այնուհետեւ կարողացանք դիմակայել եւ հակադարձել, եւ պատերազմի մնացած ընթացքում հակառակորդն իր հաշուին գրանցեց պարտութիւն պարտութեան յետեւից։ Մինչեւ որ նրանք խաղաղութիւն խնդրեցին Ռուսաստանի նախագահի եւ Նազարբաեւի միջոցով։ Իսկ Լ. Տէր Պետրոսեանն էլ գնաց այդ զիջումներին, եւ կնքուեց զինադադար, որի 10ամեակն է շուտով»։ )«Ասպարէզ», 11 Մայիս, 2004(։
Թեեւ բերդաքաղաքները գրաւելու համար յարձակուող կողմի առնուազն եռակի գերակշռութիւնը ռազմական օրէնք է, սակայն այս ճակատամարտում կիրառելի չէր՝ հայ զինուորների սակաւութեան պատճառով։ Թուարկելով վերոնշեալ գործօնները զօրավարը համեստօրէն չի նշում գլխաւոր գործօնը՝ գործողութիւնը մշակողի եւ ղեկավարողի դերը։ Ինչքանո՞վ է տեղին՝ «Համեստութիւնը անյայտութեան ամենակարճ ճանապարհն է» ասոյթը, որոշէք ինքներդ, իսկ որ յետագայում նրա փայլուն տաղանդը, արտակարգ մասնագիտական, կազմակերպական կարողութիւնները ինչպէս հարկն է չծառայեցուեցին հայոց բանակի կատարելագործման նպատակներին, տարբեր բնագաւառներում ՀՀ իշխանութիւնների վարած անհամապատասխան քաղաքականութեան ցցուն փաստերից է։ Զօրավարի զուսպ ձեւակերպումը ԼՏՊի զիջումների մասին, նոյնպէս դառն իրականութիւն է, ըստ էութեան ՀՀՇ-ական իշխանութիւնների, մեղմ ասած՝ դաւաճանական քաղաքականութեան եւս մէկ ցցուն վկայութիւն։
1994ի Մարտի 12ին Իջեւան-Ղազախ սահմանագլխին հանդիպեցին Ադրբեջանի եւ Հայաստանի ԳԽ նախագահները։ )Այս եւ յետագայ փաստերը բերում ենք հիմնականում Բագրատ Ուլուբաբեանի «Արցախեան գոյապայքարի տարեգրութիւն», Ե. 1997, 851 մեծադիր էջ, կոթողային աշխատութիւնից, նշելով միայն էջերը(։ Գուլիեւ. «Ես ամենայն պատասխանատուութեամբ յայտարարում եմ, որ այսպէս կոչուած, Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան կարգավիճակի հաստատման վերաբերեալ խօսք չի կարող լինել։ Մենք ցանկանում ենք խաղաղ ճանապարհով լուծել բոլոր խնդիրները, բայց եթէ դա չյաջողուի, ստիպուած կը լինենք պատերազմել… Ադրբեջանն ամէն դէպքում այս պատերազմը կ՛աւարտի իր օգտին։ Եթէ Հայաստանն այժմ չհամաձայնի մեր պայմաններին, մենք զինադադար չենք կնքի»։ Ապա եւ թուրքալկտի պահանջը. «20 օրուայ ընթացքում հայկական զօրքերը պէտք է ազատեն Ֆիզուլու շրջանի մի մասը, Կուբաթլուի, æաբրայիլի, Զանգելանի շրջաններն ամբողջութեամբ եւ Լաչինի շրջանի մի մասը, որտեղ նրանց կը փոխարինեն ադրբեջանական զինուած ուժերը՝ փախստականների անվտանգ վերադարձն ապահովելու համար։ Շուշի քաղաքը նոյնանուն շրջանը Ադրբեջանին վերադարձնելու հարցը պէտք է որոշուի 2 ամսուայ ընթացքում։ Շրջանի ճակատագրի քննարկումը պէտք է սկսուի տուեալ համաձայնագրի ընդունումից մէկ ամիս յետոյ»։ Նորօրեայ մեծաբերան Կոզբադինի վերջնագրային անհիմն պահանջները կտրականապէս մերժելու եւ սեփական հիմնաւոր, պահանջները դնելու փոխարէն Բաբկեն Արարքցեանը թուլամորթաբար պատասխանել է. «Հայաստանը ներկայումս տարածքային ոչ մի յաւակնութիւն չունի Ադրբեջանի նկատմամբ։ Լեռնային Ղարաբաղը որպէս հանրապետութիւն մենք չենք ընդունում ապագայում էլ չենք ընդունի։ Եթէ Լեռնային Ղարաբաղի ռազմական կազմաւորումների հրամանատարութիւնը չհամաձայնուի այս համաձայնագրի պայմաններին, ապա Հայաստանն իր կողմից կը ստիպի ընդունել այդ պայմանները» )էջ 782(։
2007ի Նոյեմբերի 3ին «Մարիոթ Արմենիա» հիւրանոցում հանդիպելով «շուրջ 1700» երիտասարդ հետեւորդ «յեղափոխականների», ԼՏՊն, շարունակելով Ղարաբաղը Հայաստանի զարգացման խոչընդոտ ՀՀՇական դրոյթը, պնդեց, որ Հայաստանի ապագայ նախագահը պէտք է լինի ոչ ղարաբաղցի քանզի. «Ղարաբաղը խնդրին մօտենում է Ղարաբաղի շահերի տեսակէտից։ Սա յատուկ է բոլոր տեղական, մարզային կամ գաւառային հայրենասիրութիւններին… այսպիսի պարագայում ծագում են հակասութիւններ Ղարաբաղի շահերի եւ Հայաստանի շահերի միջեւ»։ Թշնամին միայն կը շաղակրատէր, թէ Ղարաբաղի եւ Հայաստանի շահերը հակասում են։ Ապա եւ «Եթէ կուզէք իմանալ իմ հիմնական խոհը Սփիւռքի մասին՝ Սփիւռքը յարակայ ինքնուրոյն գոյութիւն է. դրա հետ պէտք է հաշտուել, դա կայ եւ չի փոխուի։ Հայաստանը ուրիշ ինքնութիւն է» )տես Լիլիթ Պօղոսեանի «Կարմիր կովը կաշին չի փոխել» յօդուածը. «Հայոց աշխարհ», Ե., Նոյեմբեր 8, 2007(։ Սփիւռք-Հայաստան-Ղարաբաղ հակադրումն ու տարանջատումը, աւելին՝ իրար դէմ հանելը )այս անգամ՝ բաժանիր որ ոչնչացնես սկզբունքով( ի սկզբանէ բնութագրական է ՀՀՇականների՝ այժմ ՀԱԿ )ճիշտը՝ Հակահայկական-կեղծ քաղաքական կատեգորիա-խառնաժողով( ձեւափոխուածների համար։ Նոյնքան բնութագրական է, որ հայրենասիրութիւն եւ յարակից հասկացութիւնները ՀՀՇական բառարանում սովորաբար օգտագործւում են բացասական, ծաղրական գունաւորումով։ Դրա վկայութիւններից է 2009ի Սեպտեմբերի 18ի հանրահաւաքում ԼՏՊի ելոյթի հետեւյալ հատուածը- ժողովրդավարութիւնը եւ Ղարաբաղը, ի թիւս հասարակական այլ խմբերի, պէտք չեն՝ «…հայրենասիրութեամբ զբաղուող նոմենկլատուրային մտաւորականութեանը, Գիտութիւնների Ակադեմիայի նախագահութեանն ու ակադեմիական ինստիտուտների տնօրէններին, պետական բուհերի (համալսարաններու-Խմբ.) ռեկտորներին (տնօրէններուն-Խմբ.), ինչպէս նաեւ բազմաթիւ լրագրողների ու քաղաքագէտների»։ Հարուածն ուղղելով իբր մտաւորականութեան վերնախաւի դէմ ԼՏՊն խորամանկում է։ ՀՀՇն իր առաջնորդի գլխաւորութեամբ ի սկզբանէ ատելութիւն է սերմանել ազգային մտաւորականութեան դէմ, բացառութեամբ իրենց ճամբար չսողոսկածների։ Մինչ, փորձելով վատաբանել «նաեւ բազմաթիւ»՝ ՀՀՇ-ՀԱԿ-Լեւոնականների հակազգային գործունէութիւնը մերկացնող լրագրողների եւ քաղաքականագէտների բանակը ԼՏՊն ինքնաձաղկման ուշագրաւ դաս է տալիս իւրայիններին։
Հայրենասիրութեամբ զբաղուող… ժամանակին նորելուկ ՀՀՇական ելուզակները ճգնում էին վարկաբեկել նոյնիսկ Խաչատուր Աբովեանին՝ «հայրենասիրութեամբ զբաղուելու» համար։ Զանգուածների գիտակցութեան մէջ մտաւորականութեան բացասական կերպար ստեղծելու ՀՀՇական կիրքը հետապնդում է ժողովրդին նրա ինտելեկտուալ (մտաւորական-Խմբ.) ուժից անջատելու, զոմբիացնելու (չմտածող էութեան մը վերածելու-Խմբ.) նպատակը։ Դժ-բախտաբար, դա նրանց դեռեւս յաջողւում է։
Մեր հիմնական նիւթից այս շեղումը կարեւոր էր շեշտելու, որ նախորդ տարիների ողջ գործունէութեամբ պայմանաւորուած, միանգամայն օրինաչափ էր Լ. Տէր-Պետրոսեանի պատասխանը «Ռեգնում» գործակալութեանը Արցախի խնդրի մասին հարցումին. «Այո, դժուար եւ անհաճոյ է խոստովանել նման պարտաւորութիւն… Բայց Ադրբեջանի հետ հակամարտութիւնը եւ դրան իրբեւ արդիւնք նրա տարածքների բռնակցումը պահանջում է գոնէ նիւթական փոխհատուցում՝ հասցուած վնասի փոխարէն… Դրա չափերը հիմա չեմ կարող որոշել, բայց անվիճելի փաստ է, որ անհրաժեշտ է։ Եթէ չխօսենք դեռ աւելիի մասին։ Իսկ այս մասին կը խօսենք արդէն մօտակայ հեռանկարում» )«Գոլոս Արմէնիի», Ե., 2008 Փետրուարի 28(։ Արցախի տարածքների ազատագրումը գոնէ ոչ թէ Գրաւում, այլ ուղղակի բռնակցում համարելը ցայտուն դրսեւորում է ԼՏՊի, զինակիցների ու մանկլաւիկների թուրք-ադրբեջանամէտ քաղաքականութեան հակազգային էութիւնը։ Բաբկեն Արարքցեանի հաւաստիացումը, որ Լեռնային Ղարաբաղը որպէս հանրապետութիւն չեն ընդունելու, իսկ ԼՂ ռազմական կազմաւորումների հրամանատարութիւնը անգամ չհամաձայնուի, Հայաստանը )ՀՀՇական կառավարութիւնը( կը ստիպի ենթարկուել, ՀՀՇ-ՀԱԿի անփոփոխ սկզբունքն է։ Եւ այսքանից յետոյ, ԼՏՊն իր լեւոնականներով շարունակում է հրապարակներում աղմկել Ղարաբաղի խնդրի «լաւագոյն» լուծման մասին։
Վերադառնանք կացութեանը զինադադարից առաջ։ 1994, Ապրիլի 20. «…առաւօտեան թուրքերը մեծ արշաւանքի էին ելել Ֆիզուլու հայկական դիրքերի վրայ )12 տանկ (հրասայլ-Խմբ.) , շուրջ 700 ասկեար(, ջարդ կերած ետ դարձան… Ապրիլի 21ին դաժան մարտեր են եղել ԼՂՀ ճակատի բոլոր մասերում։ Բոլորում էլ թուրքը կորուստներ ունեցաւ, սակայն շարունակում էր նոր ուժեր բերել, նոր զոհեր տալ» )«Ազգ», Ապրիլի 21 եւ 23(։ «Վերջին օրերի մարտերը… ազատագրել էին Մարտակերտի շրջանը համարեայ ամբողջութեամբ… եւ մինչեւ Թարթառ կենտրոն 7 կմ. (քիլոմեթր-Խմբ.) էր մնացել։ Իսկ մնացած ճակատներում հակառակորդը նահանջելով կորցնում էր ոչ միայն նոր տարածքներ, այլեւ ասկեարների մեծ քանակութիւն, զէնքի, զինամթերքի, տեխնիկայի բազմաթիւ փնջեր։ Եւ այսուհանդերձ Ալիեւը շարունակում էր զառանցագին խօսել ու գործել յօգուտ պատերազմի» )էջ 789, 794(։ Հայկական ուժերի ռազմական յաջողութիւնների շարքում յաջորդ վճռական յաղթանակը եւ թշնամու համար ճակատագրական կորուստը, կարող էր լինել Ադրբեջանի տարածքը երկու մասի բաժանող արդէն անխուսափելի հարուածը Հիւսիս՝ Եւլախ կայարան, մինչեւ Մինգեչաուրի ջրամբար, մինչեւ Հայաստանի պատմական բնական սահման Կուրը։ Դա տեսանելի էր նաեւ համաշխարհային հանրութեանը, որի անունից 1997ի Սեպտեմբերի 27ին ՀՀ նախագահ ԼՏՊն փորձում էր սարսափեցնել հայ ժողովրդին. «Պահանջել անկախութիւն միայն ու միայն, ուրիշ ոչ մի տարբերակ չընդունել, կամ միացում Հայաստանին, սա նոյն բանն է, ըստ էութեան։ Սա վերջնագիր է, եւ այս դէպքում միջազգային սանկցիաները (պատ-ժամիջոցները-Խմբ.) շատ աւելի ազդեցիկ եւ էֆեկտիւ (արդիւնաւէտ-Խմբ.) կը լինեն։ Պատերազմով կարծում եմ, անհնար է, որ Ղարաբաղը կարողանայ ծնկի բերել Ադրբեջանին…»։ Մինչդեռ, Բ. Ուլուբաբեանի գրքի հետեւեալ հատուածը այլ բան է ասում. «Ամերիկացի փորձագէտները գտնում են, որ Ադրբեջանն անզօր է դիմակայել ԼՂՀ զօրքերին, որոնք նոր շրջաններ չեն գրաւում լոկ «քաղաքական պատճառներով», սակայն եթէ Ադրբեջանը շատ չարութիւն անի, նրանք կը գրաւեն Եւլախը եւ կը փակուի Պաքու-Պաթում նաւթամուղը» )էջ 789(։
Ո՞ր «քաղաքական պատճառները» խանգարեցին կատարել այդ գործողութիւնը, որպէս լրացուցիչ խաղաքարտ օգտագործելով նաեւ Պաքու-Պաթում նաւթամուղի վերահսկողութեան հնարաւորութիւնը, դրանով իսկ վերջակէտ դնելով պատերազմին, ստիպելով հակառակորդին ընդունել յաղթող կողմի պահանջները- անկախութիւն Արցախի Հանրապետութեանը ներկայ տարածքում, ընդգրկելով նաեւ ազատագրուած հայկական այլ տարածքներ )առնուազն՝ հայկական Գանձակը, Շահումեանը, Մարտակերտի, Մարտունիի հատուածները(։ Մինչդեռ կատարուեց հակառակը- բռնազաւթածը կորցնողին յաջողուեց իր կամքը թելադրել իր երկրամասն ազատագրողին, պարտադրել բացարձակապէս անհեթեթ «փոխզիջումների» տարբերակներ, Արցախի հարցը տեղափոխել իր համար բարենպաստ քննարկումների ասպարէզ, ընդգրկելով մինչ այդ գործին չառնչուած, Ղարաբաղի ժողովրդի դէմ Ադրբեջանի սանձազերծած բարբարոսական պատերազմի, Սումգայիթից սկսուած, Ադրբեջանում հայերի ցեղասպանութեան հանդէպ անտարբեր միջազգային կառոյցների ներկայացուցիչների։
Ամերիկացի փորձագէտների նշած «քաղաքական պատճառները» այլ բան չէին, քան հայ ժողովրդի դէմ ՀՀՇական իշխանութիւնների դաւաճանական գործողութիւններ։
(Շար. 4)
Շար. 5ը տեսնել Երեքշաբթի, Փե-տրուար 9ի թիւով: