ԼՈՆՏՈՆ.- «Բրիտանա-հայկական խորհրդարանական խումբ»ը Դեկտեմբեր 20ին հրապարակած է հաղորդագրոթիւն մը, ուր կը յայտնէ Լորտերու Պալատի մէջ «Ղարաբաղի խումբ»ի կազմութեան մասին եւ կ՛արտայայտէ իր մտահոգութիւնը այդ խումբի հետագայ գործիունէութեան ընթացքի վերաբերեալ:
Ստորեւ կը ներկայացնենք սոյն հաղորդագրութեան բնագիրը ամբողջութեամբ.
Դեկտեմբերի 3ին Բրիտանա-ղարաբաղեան խորհրդարանական նոր խումբ է ստեղծուել Մեծ Բրտանիայի Լորդերի պալատում:
Խումբը ստեղծուել է Վիկոնտ Դեսմոնդ Ուեւերլիի ջանքերով, ով եղել է Բրիտանա-հայկական խորհրդարանական խմբի անդամ եւ այցելել է Ղարաբաղ 1996ին:
Բրիտանական խորհրդարանում բազմաթիւ խմբեր կան, սակայն բոլորը ունեն մէկ հիմանական գիծ՝ այն, ինչի համար ստեղծուել է խումբը, պէտք է գոյութիւն ունենայ: Այսինքն, ստեղծելով նոր Բրիտանա-ղարաբաղեան խորհրդարանական խումբը, Լորդ Ուեւերլին եւ բարոնուհի Սիմոնսը փաստօրէն ճանաչել են Լեռնային Ղարաբաղի հանրապետութեան գոյութիւնը:
Հայկական խմբի համար շատ մտահոգիչ է այն փաստը, որ Լորդ Ուեւերլին եւ Բարոնուհի Սիմոնսը չեն կապուել ոչ Լեռնային Ղարաբաղի ընտրեալ ներկայացուցիչների, ոչ Բրիտանիայում հայկական դեսպանատան հետ եւ ոչ էլ Բրիտանա-հայկական խորհրդարանական խմբի անդամների հետ, այդ երկրում տիրող իրավիճակի մասին աւելի ճշգրիտ ինֆորմացիա (տեղեկութիւն-Խմբ.) ստանալու համար: Ղարաբաղի իշխանութիւններին մասնակից չդարձնելով նրանց յետագայ յայտարարութիւնները թերի կը լինեն:
Լորդ Ուեւերլին եւ Բարոնուհի Սիմոնսը պէտք է լիակատար պատասխանատուութիւն կրեն բոլոր հնարաւոր հետեւանքների համար, քանի որ նրանց որեւէ յայտարարութիւն կարող է վնաս հասցնել խաղաղ կարգաւորման գործընթացին: Հայկական խումբը կ՛ողջունէ նորաստեղծ խմբի հետ համագործակցութիւնը, ինչպէս նաեւ խմբի համագործակցութիւնը Ղարաբաղի խորհրդարանի եւ Բրիտանիայում Հայաստանի դեսպանատան ներկայացուցիչների հետ:
© 2021 Asbarez | All Rights Reserved | Powered By MSDN Solutions Inc.