Անցեալ շաբաթավերջին ՀՅԴ Արցախի կառոյցը գումարեց իր 16րդ շրջանային ժողովը, որու աւարտին հրապարակուեցաւ հետեւեալ յայտարարութիւնը.
ՀՅԴ Արցախի կազմկերպութեան 16րդ շրջանային ժողովը քննարկելով հայ-թուրքական յարաբերութիւնների ներկայ գործընթացը եւ հեռանկարները, արձանագրում է.
Հայ-թուրքական յարաբերութիւննների ներկայ զարգացումները հակասում են Հայաստանի Հանրապետութեան, Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան եւ աշխարհասփիւռ հայութեան շահերին: Ստորագրուած արձանագրութիւններում պարունակող ստորացուցիչ եւ վտանգաւոր նախապայամանները, ինչպէս նաեւ Թուրքիայի կառավարող շրջանակների կողմից մշտապէս հնչեցուող նոր յայտարարութիւնները վկայում են, որ այդ երկրի նպատակը Հայաստանն ու հայութեանը թուլացնելն ու նոր զիջումներ պարտադրելն է: Ակնյայտ է նաեւ, որ փորձ է կատարւում պառակտել Հայաստան-արցախ-սփիւռք միասնական ճակատը:
Միւս կողմից այսպէս կոչուած մադրիդեան սկզբունքների շուրջ նկատուող աշխուժացումը վկայում է արցախեան հիմնախնդրում հայկական կողմի վրայ ուժգնացող ճնշումների մասին: Սակայն ոչ մի պարտադրանք, կամ ռազմատենչ սպառնալիք չեն կարող ստիպել հայութեանը յետ կանգնել ազգային շահերից:
Մենք շեշտում ենք, որ Հայ Դատի պայքարը իր ողջ բովանդակութեամբ ոչ թէ հայ ժողովրդի առանձին հատուածների պայքար է, այլ պայքար է անկախ պետականութեան ճակատագրի ու ողջ հայ ժողովրդի լինելիութեան համար: Համայն հայութեան ջանքերով արցախեան ճակատում ձեռք բերուած արժանապատիւ յաղթանակը սակարկութեան առարկայ չէ:
ՀՅԴ Արցախի կառոյցը այսուհետ եւս վճռականօրէն կը պայքարի համայն հայութեան իրաւունքների համար: