1915ի մասին յիշատակումը իմ ու հայերի մեծ մասի մտքում մեր կամքից անկախ ծնում է մի բառ՝ ցեղասպանութիւն։
Ես ծնուել եմ, քանի որ Էդուարդը՝ պապս, փրկուել էր ցեղասպանութիւնից: Նա իր ծնողների, եղբայրների եւ քոյրերի հետ ապրում էր Արեւմտեան Հայաստանի Խարբերդ քաղաքում: Խարբերդը, Հարպուտը կամ Մամուրէթ-իւլ-Ազիզը գտնւում է այժմեան Թուրքիայում: Մասնագիտութեամբ փաստաբան Մուրատին՝ պապիկիս հօրը, սպաննել են 1915ին:
«Հրանոյշ, 1911 թ.». սա փորագրուած է հին պահարանի վրայ, որը կանգնած է Պոլսի հինգ աստղանի «Քոնրատ» հիւրանոցի ճաշարաններից մէկում՝ մուտքի դրան մօտ:
2009ի մայիս: Պոլսում եմ հայաստանցի մի խումբ վերլուծաբանների, քաղաքագէտների, լրագրողների հետ: Մենք մասնակցում ենք հայ-թուրքական յարաբերութիւնները բարելաւելու նպատակ ունեցող համաժողովին:
Պահարանի վրայի հայատառ փորագրութիւնը մեր խմբի կողմից նկատւում է հէնց առաջին ճաշի ժամանակ: Պահարանը յայտնւում է մեր ուշադրութեան կենտրոնում. լուսանկարում ենք, լուսանկարւում:
«Հրանոյշը ցեղասպանութեան զոհերից է», սա առաջին միտքն է, որ վայրկենապէս ծնւում է փորագրութիւնը տեսնելիս:
Ծնուելուց առաջ մտքերը մեզնից թոյլտուութիւն չեն հայցում:
«Տեսնես ի՞նչ է եղել Հրանոյշի հետ», բարձրաձայն հարցնում եմ ես, թաքուն յոյս ունենալով ստանալ իմ մտքում եղած պատասխանին հակառակ պատասխան: «Դէ, պարզ չի՞», ասում է գործընկերներիցս մէկը:
Ես փորձում եմ վերացարկել. նոյն հիւրանոցում հին պահարանի վրայ «Հրանոյշ, 1911»ի փոխարէն՝ փորագրուած է «Փաթրիսիա, 1911»: Ժամանակին ոմն ֆրանսուհի Փաթրիսիայի համար պատրաստուած պահարանը նկատելիս ես առաջին հերթին կը գնահատէի ձեռակերտ նախշերը, գուցէ գովէի անանուն վարպետին, բայց ես հաստատ չէի մտածի, որ Փաթրիսիային սպանել են 1915ին, Օսմանեան կայսրութիւնում: Ես հաւանաբար կը մտածէի, որ այս ձեռակերտ, հնաոճ փորագրութիւններով պահարանը երեւի թէ վաճառել են Փաթրիսիայի զաւակները, թոռները կամ ծոռները…
Հրանոյշի պահարանի մասին այդպէս մտածել չեմ կարողանում:
Պոլսում եմ արդէն երկրորդ անգամ: Առաջին այցելութիւնս 2007ին էր, ազգութեամբ հայ, «Ակօս» թերթի խմբագիր, լրագրող ու հրապարակախօս Հրանդ Տինքի սպանութիւնից մի քանի ամիս անց:
2007ի Պոլիսը կարծես ներողութիւն հայցելու անընդհատ ցանկութիւն ունենար: Ինձ հանդիպած տասնեակ թուրքեր, լինի հիւրանոցի աշխատող, թէ համալսարանի դասախօս, հայեացքը ներքեւ յառելով, ասում էին. «Հրանդը մեզնից մէկն էր, մենք ցաւում ենք Հրանդի կորստի համար»:
2009ի Պոլիսը աւելի մտածող ու խորհող դէմք ունէր:
Հեռուստաընկերութիւններն ու առաջատար թերթերն աննախադէպ ուշադրութեամբ լուսաբանում էին հայ-թուրքական երկօրեայ հաւաքը: Հեռուստատեսային խմբերը ժամերով սպասում էին, որպէսզի հարցազրոյցներ վերցնեն Հայաստանից ժամանած քաղաքական վերլուծաբաններից, հրապարակախօսներից. հայ-թուրքական յարաբերութիւնները թուրքական մամուլի սեւեռուն ուշադրութեան կենտրոնում էին:
Հրանոյշի պահարանին մենք հանդիպում էինք օրական առնուազն երկու անգամ՝ նախաճաշին ու ճաշին։ Վերջին օրն ընդմիջումներից մէկի ժամանակ ես նոյնիսկ յաջողացրի հրաժեշտ տալ պահարանին: Իմ այս յուզականութիւնը նոյնիսկ ինձ էր զարմացրել:
Ես համոզուած էի, որ Հրանոյշը, Մուրատի պէս, գերեզման չունի:
Ինձ համար Ցեղասպանութեան բոլոր զոհերը մինչ վերջերս ամբողջանում էին մի դէմքում, Մուրատի դէմքում: Եղեռնի յուշահամալիր գնալն ինձ համար միշտ էլ առաջին հերթին եղել է այցելութիւն Մուրատի գերեզմանին: Այժմ այս անուան կողքին իմ մտքում աւելացաւ եւս մի անուն՝ Հրանոյշ:
Ես անկեղծօրէն ուզում եմ, որ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ կառուցուեն բարի հարեւաններին յատուկ յարաբերութիւններ, ես ուզում եմ, որ Թուրքիան բացի իր սահմանները, որ փակել է Հայաստանի առջեւ դեռեւս 1993ին: Ես կարծում եմ, որ մենք պէտք է հնարաւորութիւն ունենանք թուրքերի հետ ուղիղ հաղորդակցուելու, բանակցելու եւ նախապատրաստելու նրանց այն մտքին, որ իրենց նախնիները ցեղասպանութիւն են գործել: Այս ամէնն իրագործելու համար բաց սահմաններն ի հարկէ միայն կ՛օգնեն:
Սակայն Մուրատը, Հրանոյշը, մէկուկէս միլիոն զոհերը, ինձ իրաւունք չեն տալիս հարցական նշաններ դնել 1915ի Ցեղասպանութեան դիմաց:
ՍԵԴԱ ՄՈՒՐԱՏԵԱՆ
Լրագրող, Պատերազմի եւ խաղաղութեան լուսաբանման հիմնարկի հայաստանեան գրասենեակի ղեկավար
Արմենիոյրիտը՝ մարդու ստորին դասուն կը պատկանի թիւրքին համար եւ զայս դարերու ընթացքին
հայուն ար•իլած էր նոյնիսկ ձի հեծնալ,
Հիմա՝
ո՞ր դրացնութեան, ո՞ր բարեկամութեան մասին է խօսքը
այս աստիճան միամտութիւն աներեւակայելի է մանաւանդ Հայու որոշ դասակար•ի մը կողմէ։
Կարդալ՝ Լեւոն Վարդանի « Հայերը օմանեան կայսրութեան մէջ » հատորը
Հայը մարդ չէր ոչ իսկ կթան կով։
Ծանօթ յիմարը արդէն իսկ սկսած է զղջալու որոշ նշաններ ցոյց տալ ։
Իսկ միւս ամենագէտը գիշեր ու ցերեկ հեռատեսիլի վրայ շքանշան բաժնելով
զբաղուած նոյնիսկ կաթողիկոսի կուծքը զարդարելով ։
«Կիննես»եան մրցանիշ հաստատելով այդ մարզէն ներս գլանցելով Հիթլերը եւ Սթալինը առանց նուազագոյն խիպի։Գրաստի նման միաբերան ծիծաղելով Կիւլո-Կիոլոյի հետ։(Պժ•գալի ցուցադրութիւն մը…)
Եզրակացութիւն. Հայը թիւրքին համար «մեթելիք» չ՛արժեր այս է որ կ՛ուզեմ հասկցնել մեր ամեն տեսակ պանդոյրներուն։ իմա՛ նոյնիսկ ՀԲԸՄի նախագահին.
Ափսոս…