Հայաստանի արտաքին գործոց նախարարութեան բանբեր Անի Բադալեան «Ազատութեան» յայտնեց, որ Երեւան ստացած է խաղաղութեան պայմանագիրին վերաբերեալ Պաքուի պատասխանը։
«Ստացել ենք խաղաղութեան պայմանագրի վերաբերեալ Ադրբեջանի պատասխանը, իսկ միւս ուղղութիւններով առաջարկները` կապուղիների ապաշրջափակում եւ սպառազինութիւնների փոխադարձ վերահսկման ու վերիֆիկացիայի (ստուգումի) մեխանիզմ (գործիքակազմ), դեռ մնում են անպատասխան», ըսաւ Բադալեան: