2023 թուականը համընկնում է մեր մի շարք մարզա-մշակութային միութիւնների հիմնադրման ամեակներին: Յիշեալ միութիւններից է Թեհրանի Սարդարապատ քաղաքամասում, սրանից 40 տարիներ առաջ հիմնադրւած ՀՄ «Սարդարապատ» միութիւնը:
Թուականիս՝ Նոյեմբերի 30ին միութեան հիմնադրման 40ամեակի առիթով միջոցառում էր կազմակերպւել նոյն քաղաքամասում գտնուող Սրբոց Վարդանանց եկեղեցու սրահում: Միջոցառումը զուգորդուած էր գեղարուեստական-բանախօսական յայտագրով, ուղերձների ընթերցմամբ միութեան գործունէութիւնը ներկայացնող տեսաֆիլմի ցուցադրութեամբ եւ ընդունելութեամբ:
Օրուայ բանախօս էր հրաւիրուել ԹՀԹ Պատգամաւորական ժողովի ատենապետ Սուրիկ Աբնուսեանը: