Շաբաթ, Դեկտեմբեր 3ին, Սիէթըլի Սուրբ Յարութիւն հայկական դպրոցի բարձր դասարանների աշակերտները մասնակցեցին հետաքրքիր վարպետաց դասի, որը կազմակերպել էր քաղաքի սենեկային երաժշտութեան ընկերակցութիւնը՝ Seattle Chamber Music Society-ին:
Երեխաները կատարեցին մի շարք զուարճալի առաջադրանքներ, որոնք ուղղուած էին երաժշտութիւնը պատմասացութեանը (storytelling) կապելուն, ինչպէս նաեւ իրենց հայկական ինքնութիւնը բացայայտելուն:
Նրանք լսեցին Կոմիտաս Վարդապետի ստեղծագործութիւններից հատուածներ եւ, ի զարմանս մեզ, շատերը երաժշտութիւնը կապեցին Հայաստանի յետպատերազմեայ վիճակի հետ:
Այնուհետեւ աշակերտները նամակ գրեցին մի անծանօթի` բացատրելով նրան, թէ ինչ է նշանակում լինել հայ:
Իսկ վերջում, նրանք վերանայեցին իրենց գրածները եւ բազում տարբերակներից ընտրեցին մի բառ, որը իրենց կարծիքով ամենալաւն է ներկայացնում հայերիս` ՀՊԱՐՏՈՒԹԻՒՆ:
(Թղթակցութիւնը՝ վարժարանէն)
