Հոկտեմբերի 8ին, Սիէթըլի «Հայ տան» սրահում հաւաքուածներին այստեղ էր բերել գրական երեկոն: Այն նուիրուած էր հանճարեղ գիւմրեցուն` Յովհաննէս Շիրազին: Անունն արդէն յուշում էր,որ պիտի թախծէինք, արտասուէինք ու նաեւ ժպտայինք ու ծիծաղէինք:
«Նայում Մասիսին մեր նուիրական,
Հալուել եմ ուզում կրծքին ալեհեր,
Ինչքան նայում եմ` կարօտում այնքան,
Դուք չէ՞ք կարօտում, իմ հեռաւոր,
Իմ պանդուխտ հայեր»:
Սիլվան է ասմունքում: Շիրազը մեզ է դիմում` սրահում նստածներիս:
Յուզուած ենք բոլորս, անսահման կարօտած ու երախտապարտ մեծ գրողին ու մեծ հային, անկրկնելի տողերի համար:Երեկոն եզրափակում են մեր փոքրիկները: Եւ, ինչպէս միշտ, դժուարութեամբ ենք բաժանւում, նորից հաւաքուելու ակնկալիքով:
(Թղթակցութիւնը՝ Սիէթըլի Սուրբ Յարութիւն եկեղեցիէն)
