Ներկայացուց՝ Արմինէ Կ. Կունդակջեան

Հարիւր վեց տարի առաջ արտայայտուած հետեւեալ խօսքը որքան տեղին է ներկայ մեր վիճակի պարագային: Յայտնի ռուս հայագէտ Վալերի Բրիւսովը Երեւանում կարդացած է հետեւեալ դասախօսութիւնը՝ 1916ին, Ցեղասպանութեան յաջորդ տարին.
«Իր գոյութեան հազարամեակների ընթացքում հայ ժողովուրդը ստեղծել է հարուստ գրական արժէքներ, սկսած հեթանոսական շրջանից: Ունեցել է ՈՍԿԷ ԴԱՐ, հոգեւոր եւ ծիսական երգեր՝ Գրիգոր Նարեկացի, Ներսէս Շնորհալի, յետոյ 14-16րդ դարերում զարգացած է եղել քնարերգութիւնը՝ Ֆրիկ, Նահապետ Քուչակ, Սայաթ Նովա եւայլն: Հայ բանաստեղծութիւնն, ըստ Արեւելքի՝ գունագեղ, ըստ Արեւմուտքի՝ խորիմաստ, կրում է իր մէջ վիշտ՝ առանց յուսահատութեան, կիրք՝ առանց մոլեգնութեան:
«Դու հայ ժողովուրդ, քանակով փոքր, բայց ունակութեամբ վեհ, թող քեզ չվհատեցնի այսօրուայ կրածդ հարուածը: Շատ փոթորիկներ են եկել ու անցել, բայց դու տարել ես, դիմացել: Այս փոթորիկն էլ կ՛անցնի, հաւատացած եմ ես, այս էլ կը տանէք: Հաւաքիր ուժերդ, եռանդուն աշխատիր, եւ այս նոր վէրքդ կ՛ամոքուի, կը բուժուի»:
Վալերի Բրիւսովը այս խօսքերով աւարտեց բովանդակալից դասախօսութիւնը, բուռն ծափահարութիւնների ներքոյ: