ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, «Փանորամա».- Տրուեցաւ մեկնարկը Հայաստանի Մարդու իրաւունքներու պաշտպան Արման Թաթոյեանի եւ ՄԱԿի բնակչութեան հիմնարկի (UNFPA Armenia) Հայաստանի գրասենեակի ղեկավար Ծովինար Յարութիւնեանի՝ Սիւնիքի մարզ միացեալ այցելութեան: «Նախատեսուած են հանդիպումներ Կապան քաղաքում, Կապան եւ Տեղ համայնքների գիւղերում: Այցի նպատակն է վեր հանել մարդկանց խնդիրները համատեղ լուծումներ գտնելու հարցում: Այսօր Կապանում այցին մասնակցում է համայնքի ղեկավար Գէորգ Փարսեանը», կը տեղեկացնէ Ա. Թաթոյեանի գրասենեակը:
© 2021 Asbarez | All Rights Reserved | Powered By MSDN Solutions Inc.