Հայաստանի կառավարութեան Սփիւռքի գործերու գլխաւոր յանձնակատարի գրասենեակէն ստացանք հետեւեալ հաղորդագրութիւնը.
««Երեւանի շախմատի ֆեդերացիան (Ճատրակի դաշնակցութիւնը-Խմբ.) եւ ՀՀ Սփիւռքի գործերի գլխաւոր յանձնակատարի գրասենեակը Մելգոնեան համաշխարհային նախաձեռնութեան հետ գործընկերութեամբ կազմակերպում են շախմատի միջազգային օրուան նուիրուած համահայկական առցանց մրցաշար: Էլեկտրոնային ուսուցման գործընկերն է ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանը: Մրցաշարը կը մեկնարկի Յուլիսի 20ին՝ հայաստանեան ժամանակով 20։20ին եւ կը տեւի 2 ժամ՝ ընդգրկելով մասնակիցներ Հայաստանից, Արցախից եւ Սփիւռքից:
«Այս նախաձեռնութիւնը, նախ եւ առաջ, նպատակ ունի եւս մէկ հարթակում համախմբել Հայաստանն ու Սփիւռքը, ստեղծել նոր կապեր ու կեանքի կոչել համահայկական շախմատային աշխարհի գաղափարը: Կարծում եմ՝ ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Արցախում, ե՛ւ Սփիւռքում այս մրցաշարն ուրախութեամբ կ՛ընդունուի եւ կը ներգրաւի լայն շրջանակների», Երեւանի շախմատի ֆեդերացիայի նախագահ, ԱԺ պատգամավոր Մխիթար Հայրապետեանը:
«Բացի հիմնական մրցանակներից՝ սահմանուած են նաեւ մրցանակներ կանանց, մինչեւ 14, 12 եւ 10 տարեկանների, վետերանների, մինչեւ 2000 վարկանիշ ունեցողների համար:
«Մրցաշարին ցուցակագրման վերջնաժամկէտն է Յուլիսի 15ը։ Այն ազատ է բոլորի համար, սակայն առկայ են որոշ պայմաններ: Մասնակցել ցանկացողները պէտք է, նախ եւ առաջ, մրցաշարի անցկացման հարթակում (www.lichess.org) նամակ գրեն համակարգողին՝ https://lichess.org/@/muran29՝ ուղարկելով ՖԻԴԵի անձնական համարը, իսկ վերջինիս բացակայութեան դէպքում տրամադրել անձնական տուեալները (անուն, ազգանուն, ծննդեան տուեալներ, երկիր)։ Մրցաշարին միանալու համար պարտադիր է նաեւ յայտ ուղարկել https://lichess.org/team/panarmenian-chess-day թիմին:
«Մրցաշարի մանրամասներին կարող եք ծանօթանալ հետեւեալ յղմամբ՝ https://yerevanchessfed.com/hy/news/page-54 կամ diaspora@gov.am էլ. Հասցեով»: