ԳԼԵՆՏԵԼ․- Լոս Անջելեսում որպէս այցելու ժամանակաւորապէս գտնուող Հայաստանի քաղաքացիները, ովքեր չունեն Ամերիկայում գործող բժշկական ապահովագրութիւն, COVID-19 նոր տեսակի կորոնավիրուսի հետ կապուած ախտանիշների կամ այլ հարցերի դէպքում կարող են զանգահարել հետեւեալ հեռախօսահամարով` (818) 980-7777: Սոյն ծառայութիւնը տրամադրւում է Հայ-ամերիկեան բժշկական ընկերակցութեան (Armenian American Medical Society, AAMS) կողմից: Միութեան աշխատակիցները այնուհետեւ կարող են Հայաստանի քաղաքացիներին ուղղորդել համապատասխան տեղական բժշկական հաստատութիւններ կամ տրամադրել այլ անհրաժեշտ խորհրդատուութիւն:
Նշեալ քաղաքացիները, կորոնավիրուսի հետ առնչութիւն չունեցող բժշկական հարցերով կարող են դիմել յայտարարութեանը կից բժշկական հաստատութիւններին: Խնդրում ենք օգտագործել AAMS կոդը` Հայ-ամերիկեան բժշկական միութեան կողմից մատուցուող ծառայութիւններից օգտուելու համար: Գործում են նաեւ համայնքային առողջապահական կենտրոններ (https://cchccenters.org), որտեղ բժշկական ծառայութիւններ կարելի է ստանալ նուազագոյն վճարով:
Ցանկացած հրատապ կամ աշխատանքային ժամերից յետոյ ծագած հարցերով Հայաստանի քաղաքացիները պէտք է դիմեն մօտակայ 3 հիւանդանոցներից մէկի շտապ օգնութեան բաժիններ․
- USC-Verdugo Hills
- Glendale Adventist Medical Center
- Dignity Health Glendale Memorial Hospital։
Լուրջ հիւանդութեան, վնասուածքի դէպքում կամ տեղաշարժուել անկարող` բժշկական օգնութեան կարիք ունեցողները պէտք է զանգահարեն 911 հեռախօսահամարով: