ԵՐԵՒԱՆ, «Փանորամա».- Առաջին անգամ Հայաստանի մէջ արտադրուած զարդերը կը ներկայացուին Միացեալ Նահանգներու մէջ՝ Bloomingdales առեւտուրի մեծ կեդրոնին մէջ:
Երգչուհի Սիրուշօն ըսած էր. «Մեծ հպարտութեամբ եմ յայտնում, որ Նոյեմբերի 23ին Միացեալ Նահանգների ամենախոշոր մոլերից մէկը՝ Bloomingdales-ը մէկ օր նուիրելու է Pregomesh զարդերին: Յատուկ օր, որի ընթացքում ներկայացուելու եւ վաճառուելու է մեր հայկական ապրանքանիշը: Սա առաջին անգամ է, որ Հայաստանում պատրաստուած ապրանքանիշը ներկայացւում է Bloomingdales-ում: Ես ներկայ եմ գտուելու միջոցառմանը Նոյեմբերի 23ին, Լոս Անջելեսում: Սա մեծ քայլ է հայկական զարդերը աշխարհին ներկայացնելու ճանապարհին»:
Զարդերը սպառած են շատ արագ: «Չնայած նրան, որ զարդերը մօտ 1 ժամ յետոյ սպառուեցին, միջոցառումը չդադարեցրինք, մարդկանց հոսքը չէր դադարում, լուսանկարուել եմ 5 ժամ անդադար։ Բայց լաւ խօսքերն ու սէրն այնքան շատ էին, որ յոգնածութիւն չէի զգում», պատմած է Սիրուշօն:
Այս նախաձեռնութեան յաջողութեան համար քանի մը ամիս՝ տիւ ու գիշեր, բանակցութիւններ կատարուած են, թղթաբանութիւնը պէտք էր ըլլար մանրակրկիտ: «Ինքս անձամբ ուումնասիրում եմ գրքերը, թանգարաններում ուսումնասիրում եմ հին զարդերը, դրանց պատմութիւնն ու նշանակութիւնը, զարդերը մշակում ենք ու ստեղծում ենք այնպիսի զարդեր, որ կարողանան կրել տարբեր տարիքի կանայք», «Ամերիկայի ձայն»ին յայտնած է երգչուհին: Հաւաքածոյի զարդերը մեծ հետաքրքրութիւն յառաջացուցած են ո՛չ միայն հայերու, այլ նաեւ օտարներու մօտ: