Վան Արդի այգիներում, բաց երկնքի տակ, Յունիսի 8ին եւ 9ին տեղի ունեցաւ ՄԻՀՐ թատրոնի կողմից բեմադրուած «Գինու ոգի» խորագրով ժամանակակից պարի ներկայացման պրեմիերան՝ Տիեզերք Բենդի կենդանի երաժշտութեան նուագակցութեամբ:
Ներկայացումը մեկնարկուեց Վան Արդիի հիմնադիր եւ գինեգործ Վարուժան Մուրադեանի նախաբանով՝ որը ներկայացրեց Ուրարտական ժամանակների գինու ծէսի աւանդոյթները, որոնք յայտնուեցին բեմում եւ նորակառոյց զանգակատնից հնչող զանգերի ներքոյ, ժամանակակից պարի, գինու եւ երաժշտութեան շնորհիւ պատմուեց Հայոց գինու պատմութիւնը:
Վան Արդին բուտիկ գինեգործարան է, որը գտնւում է հնագոյն գինեգործութեան տարածաշրջան Աշտարակում՝ իր եզակի բնակլիմայական պայմաններով: Լինելով ընտանեկան գինեգործարան՝ Վան Արդիի տեսլականը Հայաստանում գինու մշակոյթի զարգացումը խթանելն է, Հայաստանը միջազցային գինու քարտէզի վրայ վերադարձնելն է իր բարձրորակ եւ եզակի գինիներով:
Վան Արդիի նպատակներից է նաեւ զարկ տալ արուեստի զարգացմանը ու տարածմանը: Անի Մուրադեանը, հիմնադրի դուստրը, շեշտեց, որ գինին, ինքնին լինելով արուեստ, սերտօրէն կապուած է այլ ստեղծարարական բնագաւառների հետ, այդ թւում նաեւ ներդաշնակ համադրուեց թատրոնի ոգու հետ: Օգտագործելով արուեստի հնարաւորութիւններն ու գործիքները՝ հայկական գինին կարղ է ներկայացուել բոլորովին այլ տեսանկիւնից:
Վան Արդիի դռները շարունակւում են լինել բաց նման իւրայատուկ փորձերի համար: Այստեղ կազմակերպւում են գինու շրջայցներ ու համտեսներ, ինչպէս նաեւ գինու եւ արուեստի համադրման միջոցառումներ: 2019 թուականին կարելի է դեռ սպասել երաժշտութեան, արուեստի, պարի, եւ այլ ոլորտների հետ համադրման երեկոներ: