Արդէն երրորդ տարին է, ինչ Կիպրոսի Մելգոնեանի բարեկամները կազմակերպում է «Զուարթ երեկոյ» միջոցառումը՝ ամառային մի երեկոյ Մելգոնեանի հարազատ բակում իր ջերմ գիրկը հրաւիրելով վարժարանի տարբեր տարիների սաներին, բարեկամներին ու նուիրեալներին: Արդէն աւանդական դարձած այս միջոցառմանն ամէն ամառ իրենց մասնակցութիւնն են բերում մինչեւ 300 հայեր աշխարհի տարբեր կողմերից. նրանց նպատակն է վառ պահել «Մելգոնեան»ի բարի անունը, թոյլ չտալ, որ մոռացութեան մատնուի Սփիւռքի ամենանշանաւոր դպրոցներից մէկի փառաւոր ուղին, իսկ շէնքում գոնէ երբեմն-երբեմն հնչի նախկին աղմուկն ու աշխուժութիւնը: Այս տարի միջոցառումը տեղի կ՛ունենայ Յունիսի 8ին եւ արդէն իսկ սկսուել են նախապատրաստական աշխատանքները:
Կազմակերպիչները նշում են, որ տարէցտարի հետաքրքրութիւնը մեծանում է միջոցառման նկատմամբ: Յիշեցնենք, որ Մելգոնեան կրթական հաստատութիւնը հիմնադրուել է Կիպրոսում 1924 թուականին, եգիպտահայ արդիւնաբերող եղբայրներ Կարապետ եւ Գրիգոր Մելգոնեանների կողմից՝ որպէս Հայոց Ցեղասպանութիւնից մազապուրծ որբերի հանգրուան եւ կրթարան։
Յետագայում արդէն որբանոցը վերածուել է հայապահպանութեան հզօր կենտրոնի՝ դառնալով արեւմտահայերէնի պահպանութեան ամենակարեւոր օջախներից մէկը, որտեղ կրթուել ու հայ են մնացել մի քանի սերունդներ: 2005թ.ին, սակայն, ՀԲԸՄի որոշմամբ 1650 շրջանաւարտ տուած կրթական հաստատութիւնը փակուեց՝ կիսատ թողնելով բարերար եղբայրների հայրենանուէր գործը:
ՄԵԼԳՈՆԵԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹԵԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԵԱՆ ԳՐԱՍԵՆԵԱԿ
«ԱՌԱՒՕՏ»