Շուշի
Անառիկ ամրոց, հպարտ
իմ ՇՈՒՇԻ,
Բախտակից եղբայր Կարսի
ու Մուշի,
Քիչ էլ դիմացիր հայ գնդերը քաջ
Շուտով կը լինեն դռներիդ առաջ:
կրկ.
Քիրս սարի կողմից հէնց փչի քամին,
Թող սարսափահար լինի թշնամին,
Եւ թող իմանայ մեր ոսոխը նենգ,
Որ այսուհետեւ չենք ներելու մենք:
կրկ.
Հրաման տուեց Կոմանտոսը քաջ,
Լոյսը չբացուած գրոհենք առաջ,
Քաղաքը բոլոր կողմերից պատենք,
Այսոր պէտք է մենք ՇՈՒՇԻՆ ազատենք:
կրկ.
Քիրս սարի կողմից հէնց փչի քամին,
Թող սարսափահար լինի թշնամին,
Եւ թող իմանայ մեր ոսոխը նենգ,
Որ այսուհետեւ չենք ներելու մենք:
կրկ.
Ելան քաջերը, կռիւներ ահեղ
Եւ յաղթանակներ՝ մեծ ու փառահեղ;
Ամբողջ հայութեան իղձը կատարուեց,
Հայի սիրելի ՇՈՒՇԻՆ ազատուեց:
կրկ.
Քիրս սարի կողմից հէնց փչի քամին,
Թող սարսափահար լինի թշնամին,
Եւ թող իմանայ մեր ոսոխը նենգ,
Որ այսուհետեւ չենք ներելու մենք:
Երգի հեղինակ՝ Գուսան Հայկազուն
Ասի ուրիշ երգ ալ գրա՞ծ է: Աս երգը նո՞ր է, թէ ոչ Շուշիի ազատումին ատենը գրուած է: Կրնա՞ք պատասխանել: