Որովայնի հատուածի ճարպաշերտերը շատ վտանգաւոր են մարդու առողջութեան համար, իսկ դրանցից ազատուելը բաւական բարդ է, սակայն սպիտակուցները կ՛օգնեն արագացնել նիւթափոխանակութիւնն ու 60 տոկոսով նուազեցնել ախորժակը՝ դրանով իսկ ազատելով որովայնի վտանգաւոր ճարպային հիւսուածքներից: Սննդաբանները խորհուրդ են տալիս սննդակարգում անպայման հաւկիթ, հաւի կրծքամիս, թունա ձուկ, կարմիր ոսպ, նուշ ու ջեռոցում պատրաստուած լոբի ներառել, քանի որ ուսումնասիրութիւնները ցոյց են տուել, որ այս սպիտակուցային մթերքը լաւագոյն միջոցն է որովայնի ճարպաշերտերի դէմ պայքարում:
Մասնագէտները խորհուրդ չեն տալիս որովայնի ճարպաշերտերի այրման համար ակտիւօրէն մարզուել մարզասրահներում, քանի որ այս դէպքում առաջին հերթին այրւում են մարմնի այլ հատուածների՝ ձեռքերի, ոտքերի, կրծքի, սրունքների ճարպաշերտերը:
Սննդակարգից բացառէք աղը: Շատ աղ պարունակող մթերքը ստիպում է փքուածութեան զգացում ունենալ եւ յանգեցնում է հեղուկի կուտակման:
Քիչ կաթ օգտագործէք: Շատ կաթի օգտագործումը կարող է աւելորդ քաշի առաջացման պատճառ դառնալ: Դրա փոխարէն՝ ընտրէք եոգուրտ (մախուն-Խմբ.):
Քիչ սուրճ, շաքար եւ վերամշակուած մթերք օգտագործէք: Սուրճը, ալկոհոլը, շաքարն ու վերամշակուած մթերքը մեծ քանակով ճարպ են պարունակում: Եթէ շարունակէք դրանց մեծ քանակով օգտագործումը, կարող էք աւելորդ կիլոգրամներ կուտակել:
Ճիշդ միրգ ընտրէք: Բոլոր մրգերն էլ իսկապէս օգտակար են, բայց հարկաւոր է ընտրել մրգեր, որոնք քիչ քանակով ֆրուկտոզ են պարունակում, որը բարդացնում է նիւթափոխանակութիւնը: Աւելի շատ ցիտրուսային մրգեր եւ հատապտուղներ օգտագործէք: