Հայաստանի արտաքին գործոց նախարարութեան Միջազգային կազմակերպութիւններու վարչութեան պետ Վահրամ Կաժոյեան «ֆէյսպուք»ի վրայ կ՛անդրադառնայ ՄԱԿի Եւրոպական տնտեսական յանձնաժողովի որոշումին մասին, որ անհիմն կը նկատէ Հայաստանի դէմ 2011ին Ատրպէյճանի ներկայացուցած բողոքը:
«Ութ տարուայ դիւանագիտական «պատերազմ»ի ու «դատավարական» չափազանց լարուած լսումների եւ բանակցութիւնների արդիւնքում, այսօր յաղթական աւարտին հասցրեցինք ՄԱԿի Եւրոպական տնտեսական յանձնաժողովի «Անդրսահմանային համատեքստում շրջակայ միջավայրի վրայ ազդեցութեան գնահատման մասին» (Էսպու, 1991թ.) կոնվենցիայի (համագումարի-Խմբ.) շրջանակներում Հայաստանի համար մի կարեւորագոյն հարց:
«Առանց մանրամասներ ներկայացնելու ասեմ, որ 2011 թուականին Ադրբեջանը բողոք էր ներկայացրել Հայաստանի դէմ, որը բոլոր կէտերով հերքուել էր արտաքին գործերի եւ բնապահպանութեան նախարարութիւնների պատուիրակութեան կողմից՝ ութ տարիների ընթացքում կայացած մի քանի տասնեակ լսումների ընթացքում: Այսօր պաշտօնապէս ընդունուեց որոշումը, որով մեր ներկայացրած փաստերի հիման վրայ հաստատուեց, որ Հայաստանը լիովին կատարում է կոնվենցիայի դրոյթները եւ Ադրբեջանի բողոքն անհիմն էր»: