Հարբելու եւ չափից դուրս ինքնազգացողութեան վատացման հիմնական պատճառներից է, երբ տարբեր ալկահոլային խմիչքներ խառնում են միմեանց: Չի կարելի օրինակ օղին գարեջրի հետ խառնել, գինին՝ կոնեակի, շամպայնը՝ օղու:
Օսլա պարունակող մթերքները թուլացնում են ալկոհոլի ազդեցութիւնը, օրինակ՝ եփած կամ տապակած գետնախնձորը, մսամթերքը, ճարպերը՝ կարագ, բուսական իւղ, խոզապուխտ, խոզաճարպ եւ այլն: Թուլացնող յատկութիւն ունեն նաեւ շաքարը, կոնֆետը, խմորեղէնը: Շաքարի նման նաեւ աղն է թուլացնում ալկոհոլի ազդեցութիւնը: Այդ իսկ պատճառով փորձառու խմողները ալկոհոլի հետ օգտագործում են թթու դրած վարունգ, լօլիկ, կաղամբ, ապխտած ձկնեղէն եւ այլն:
Չհարբելու համար խորհուրդ է տրւում նախապէս խմել մէկ բաժակ կիտրոնով կամ անանուխով թէյ, ինչու չէ՝ նաեւ սուրճ: Խորհուրդ է տրւում նաեւ ալկոհոլ օգտագործելուց առաջ լաւ սնուել, քանի որ այդ ժամանակ ընդունած ալկոհոլի 40 տոկոսը չէզոքանում է:
Լինում են դէպքեր երբ ալկոհոլի չարաշահման հետեւանքով յաջորդ օրը մարդ ունենում է գլխացաւեր եւ վատ ինքնազգացողութիւն: Այդ ժամանակ խորհուրդ է տրւում սթափուելու համար խմել մէկ բաժակ տաք կաթ: Հարբած մարդուն սթափեցնելու համար կարող էք մէկ բաժակ սառը ջրի մէջ լցրած 5 կաթիլ անանուխի սպիրտ խմեցնել: Աւելի թունդ՝ 20 կաթիլ անանուխի սպիրտի խառնուրդը կարող էք օգտագործել խմածութեան յաջորդ օրուայ սրտխառնոցը եւ գլխապտոյտը անցկացնելու համար: Անանուխի սպիրտը պատրաստէք հետեւեալ կերպ՝ մէկ բաժակ օղուն աւելացրէք մէկ թէյի գդալ չոր կամ թարմ մանրացրած անանուխ, թողէք մէկ շաբաթ եւ ապա քամեցէք: Հարբածութիւնը չէզոքացնելու համար օգտակար է նաեւ մէկ բաժակ ջրին խառնել երկու ճաշի գդալ քացախ եւ խմել:
All For Health, Health For All կենտրոնի անձնակազմը առողջութիւն է մաղթում ձեզ:
Լաւ, հիմա ի՞նչ. հարբե՞նք թէ՞՝ չհարբենք: