Family PACT-ը ընտանիքի ծրագրաւորմանն ուղղուած անվճար ծրագիր է, որին նպատակն է կանանց պաշտպանել անցանկալի յղիութիւնից, կամ կանխել վերաարտադրողական օրգանների հիւանդութիւնները։
Ովքե՞ր են իրաւասու արձանագրուել…
Բոլոր տարիքի տղամարդիկ եւ կանայք, ովքեր ապրում են Քալիֆորնիայում (բնակութեան կարգավիճակը չի ստուգւում), ունեն ցածր եկամուտ, կամ չունեն բժշկական ապահովագրութիւն։
Մեր կենտրոնը զանգահարելուց եւ գրանցուելուց յետոյ, ձեզ խորհրդակցութիւն կը նշանակուի բժշկի հետ: Բժիշկը ձեզ հարցեր կը տայ ձեր առողջութեան պատմութեան վերաբերեալ. ի՞նչ հիւանդութիւններ են եղել ձեր ընտանիքում, եւ եթէ այդպիսիք կան, ապա ինչպէ՞ս պաշտպանուել դրանցից:
Եթէ դուք ընտանիք էք կազմել, սակայն պատրաստ չէք երեխայի ծննդին, ապա համաձայն ձեր որոշման՝ հակաբեղմնաւորիչներ կը նշանակուեն, որոնք կը ստանաք անվճար: Կանանց նշանակւում է արգանդի վզիկի հետազօտութիւն: Կատարւում են նաեւ սեռավարակների առկայութեան ստուգում: «Պապ թեսթ»ը արգանդի վզիկի քաղցկեղի առկայութեան ստուգումն է, որի պատճառներից մէկը կարող է լինել մարդու պապիլոմաւիրուսը (HPV):
Մասնագէտ բժիշկը կը կատարի հետազօտութիւնը, եւ անհրաժեշտութեան դէպքում՝ բուժում կը նշանակուի։
Family PACT ծրագրին անդամակցելու համար, զանգահարէք մեր գրասենեակ՝ 818-549-8800 հեռախօսահամարով։