ԵՐԵՒԱՆ.- Հինգշաբթի, 29 Մարտին բացումը կատարուեցաւ Սպառազինութեան եւ պաշտպանական արհեստագիտութեանց ArmHiTec 2018 միջազգային ցուցահանդէսին: Կազմակերպիչներն էին Հայաստանի պաշտպանութեան նախարարութիւնն ու «Երեւանի մաթեմատիկական մեքենաների գործարան» ընկերութիւնը:
ArmHiTec-2018 միջազգային ցուցահանդէսին ներկայացուած էին Հայաստանի եւ այլ երկիրներու նորագոյն ռազմական սարքերը, ռազմաարդիւնաբերական ձեռնարկութիւններու նորարարական մշակումները: Ցուցահանդէսի բացումին ներկայ էր նախագահ Սերժ Սարգսեան:
Անօդաչու թռչող սարքեր, ականորսիչներ, զրահապատ մեքենաներ, հրասայլեր, ցած թռչող ուղղաթիռներ: Այս զինատեսակները եւ աւելի ցուցադրուած են«Արմհայթէք-2018» երկրորդ միջազգային ցուցահանդէսին:
Հայկական 34, ինչպէս նաեւ 14 երկիրներէ աւելի քան 30 ընկերութիւններ ներկայացուցած են իրենց արտադրանքը:
Ձուցահանդէսին ներկայացուած էին սահմանը վերահսկելու ալիքներ որսացող սարքաւորումներ, որոնք կրնան աշխատիլ համացանցով:
«Արմհայթէք-2018»ը նպատակ ունի երկխօսութեան արդիւնաւէտ հարթակ դառնալ մասնակից երկիրներու զինուորականներու, գիտական եւ գործարար շրջանակներու միջեւ, կը հաւաստիացնեն կազմակերպիչները, իսկ պաշտպանութեան նախարար Վիգէն Սարգսեան յայտարարեց, որ պաշտպանական արդիւնաբերութեան զարգացումը Հայաստանի տնտեսութեան առաջընթացի գերակայ ուղղութիւններէն է:
«ՌԱՔԶՄ ԻՆՖՕ»Ն ԿԸ ՆԵՐԿԱՅՑԱՆԷ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹԵԱՆ ՆՈՐ ԶԻՆԱՏԵՍԱԿՆԵՐ
Շրջուն յենարանային սարքի վրայ տեղադրուած նոր ջերմատեսիլ նշանոցով «Իգլա» համակարգը:
ArmHiTec-2018 ցուցահանդէսին դրսում ցուցադրուած է շրջուն յեներանային սարքի վրայ տեղադրուած «Իգլա» զենիթահրթիռային համալիր, որի վրայ էլ տեղադրուած է հայկական արտադրութեան նոր ջերմատեսիլ նշանոց: Իսկ համալիրի կողքին մեքենայ, որը Հայաստանում արդիականացուել եւ դարձել է հակաօդային պաշտպանութեան (ՀՕՊ) կառավարման համակարգ: Միջոցների մասին մեզ պատմեց Զենիթահրթիռային համալիրի դասակի հրամանատար Լօռեցեան Վահրամը:
«Մեր գիտնականները մշակել են մեքենան մի քանի ամիս իրանց մօտ պահելուց համալրել են կարճ ալիք եւ գերկարճ ալիք ընդունիչով, ընդունիչ-հաղորդիչով, լարային կապով, որը ամենայուսալին է: Մտնել-լսել հաւանականութիւնը 0 է: Համալրուած է նաեւ օդային իրադրութեան պլանշետով, էստեղ գծուելու է Հայաստանի քարտէզը եւ այլն:
Ներսում նստելու է գծագրոցավարը, որը մտիտով նշելու է նշանակէտը, ուղղութիւնը, բարձրութիւնը եւ այլն: Եւ եթէ նոյնիսկ կապը կորի, կարողանալու է գործողութիւնը կատարել: Ստեղծել են նաեւ զէնքերի համար նախատեսուած տեղ, էս մասում դրուելու է «Մաուգլի» գիշերային նշանոցը: Մեքենայում ապահովելու է 220 վոլտ հոսանք, կայ 5 տեղանոց վրան, սեղան-աթոռ, սպասք:
Մի ամիս կարելի է սրանով քաղաքակրթութիւնից կտրուած մասնակցել մարտական գործողութիւնների առանց որեւէ էական միջամտութեան կամ օգնութեան ակնկալիքների: Մեքենայի առաջին տարբերակն է:
«Իգլա» համակարգի վրայ տեղադրուած է ջերմատեսիլ նշանոցը, որը հայկական նոր արտադրանք է, թոյլ է տալիս գիշերային կամ վատ տեսանելիութեան պայմաններում յայտնաբերել սարքը, տեղում որոշել սարքի կորդինատները, կատարել արձակում, նշանակակէտի ոչնչացում:
«Իգլան» յարմարացուած է շրջուն յեներանային սարքի վրայ (Շուս), որը թոյլ է տալիս հրաձիգին առաւել երկար ժամանակով կատարել մարտական հերթապահութիւն եւ անհրաժեշտութեան դէպքում արձակել հրթիռը:
Զենիթահրթիռային համալիրը մօտ 20 կգ է, ահագին դժուար է ուսին երկար պահելով երկար ժամանակ պահելով մարտական հերթապահութիւն անել, իսկ էս Շուհs-ը փրկութիւն է, շատ ծանր չէ, շատ հեշտ է, յարմար է մեր լանդշաֆտին, լեռնային պայմաններում օգտագործելուն ու ռուսական անալոգներից էլ աւելի էժան է»:
Հայկական բանակը համալրուել է նաեւ ԱԹՍներ (անօդաչու թռչող սարքեր) որսացող «Ռեպելլենտ» Համալիրներով
ArmHiTec2018 ցուղահանդէսին ներկայացուել է «Ռեպելլենտը» միջին եւ փոքրաչափ ԱԹՍների դէմ պայքարի համալիրը: Տեղադրուած է շփման գծում: Համալիրի մասին Ռազմինֆոյին պատմեց ՀՀ Զու զինծառայող Դաւթեան Եուրին:
«Համալիրը արդարացնում եւ արդէն արդարացրել է իրեն: Մի քանի ամիս է արդէն զօրքերում է», նշում է Եուրին:
Նախատեսուած է անօդաչու թռչող սարքերի յայտնաբերման ու ճնշման համար: Համակարգը կարող է ճնշել ամէն տեսակի անօդաչու սարք:
Ներկայացնում ենք համալիրի որոշ հնարաւորութիւններ.
Համալիրը նախատեսուած է հետախուզական, հարուածային, ահաբեկչական եւ այլ գործողութիւններ իրականացխող ԱԹՍներին արդիւնաւէտ հակազդելու համար: Համալիրը ապահովում է տարածքների եւ յաճախականային տիրոյթի էլեկտրոնային հետախուզումը, անօդաչու թռչող սարքերի ճառագայթների յայտնաբերմամբ դրանց տարբերակումը, ուղեկցումը ու դրանց ղեկավարման եւ տեղեկութիւնների փոխանակման ուղիների ու արբանեակային նաւարկութեան համակարգերի նշանառու կամ արգելափակող ռադիօէլեկտրօնային ճնշումը:
ԱԹՍ-ի ճնշման հեռաւորութիւնը մինչեւ 15 կմ է, վերգետնեայ ղեկավարման կէտերի ճնշման հեռաւորութիւնը մինչեւ 10 կմ:
ArmHiTeC. ցուցհանդէսին ներկայացուել է նաեւ հայկական արտադրութեան մահապարտ ԱԹՍ:
PRO MAQ ընկերութիւնը ArmHiTec-2018 ցուցահանդէսի ժամանակ ներկայացրել է սեփական մշակման մահապարտ «Հրէշ» (HREESH) անօդաչու թռչող սարքը: Սարքի մասին Ռազմինֆոյին պատմեց PRO MAQ -ի ինժեներ Սարգիս Հայրապետեանը:
Անօդաչուն աշխատում է էլեկտրական իմպելլեր շարժիչով: Յարձակողական ԱԹՍ է, մահապարտ: Նախատեսուած է հակառակորդի թիրախները խոցելու համար:
Այժմ սարքը փորձարկումների փուլում է, բայց ոչ դրա մարտական գլխիկը:
«Զու շարքեր դեռեւս չի համալրել, սակայն հեռանկարն ունի: Բոլոր կոնցեպտենրը հասցուելու են աւարտին, որոշները արդէն լիարժէք պատրաստ են ներդրմանը զօրքերում, որոշներն էլ դեռ փորձարարական փուլում են:
Մեխանիկական բոլոր մասերը ամբողջութեամբ տեղական արտադրութեան են, ինչպէս նաեւ էլեկտրոնային ղեկավարեւման համար կենսական կարեւոր բոլորը հանգոյցները: Արտադրուել, նախագծուել են Հայաստանում, բաւական բարդ ալգորիթմներ են ներդրուել իրենց աշխատանքի մէջ: Սարքերը համարւում են տարբեր ազդեցութիւններից գերպաշտպանուած համակարգեր:
Առաջադրանքի չեղարկման պարագայում անօդաչուն ունի ետ վերադառնալու հնարաւորութիւն: