
Կանադայի «Ձայնը» (The Voice) նախագծի կոյր լսումների փուլում Միրիամ Բաղդասարեանի «Little Me» երգի կատարումը հիացրել է նախագծի բոլոր չորս մարզիչներին: Հանրաճանաչ երաժիշտներ Լարա Ֆաբիանը, Գարուն, Էրիկ Լապոինտէն, եւ Ալեքսանդր Նեւսկին պտտուել են Միրիամի ելոյթի ընթացքում, եւ իւրաքանչիւրը համոզել է հայուհուն իրեն ընտրել որպէս մարզիչ: Միրիամը նախընտրել է Ֆաբիանին, եւ մրցոյթը կը շարունակի նրա խմբում:
Միրիամ Բաղդասարեանը ծնուել է եւ մինչեւ եօթ տարեկան բնակուել է Մոնթրէալում: Այնուհետեւ, ընտանիքի հետ վերադարձել է Հայաստան, որտեղ աւարտել է Յակոբ Կոջոյեանի անուան գեղարուեստի դպրոցը:
Նրա ելոյթն առաջարկում ենք լսել հետեւեալ կայքում՝ http://m.tva.canoe.ca/emissions/lavoix/videos/audition-a-laveugle-de-miriam-baghdassarian-la-voix-6?no_redirect=1#.WoqbwAO1kll.facebook
Ուկրաինայի «Ձայնը» նախագծի կոյր լսումների փուլում Սրբուհի Սարգսեանը կատարել է Էմիլի Շանդէի՝ «My kind of love» երգը, եւ արժանացել երեք մարզիչների բարձր գնահատականին: Նրանք ամէն ջանք գործադրել են Սրբուհուն ներգրաւուելու իրենց խմբում. մարզիչներից Ջամալան յիշեցրել է, որ իր մայրն էլ հայ է, Ուկրաինայում յայտնի երաժիշտ, պրոդիւսեր Պոտապն էլ փորձել է գտնել հայկական արմատներ իր տոհմածառում: Սրբուհին որոշել է նախագիծը շարունակել Պոտապի հետ՝ խոստովանելով, որ դա իր սրտի թելադրանքն է:
Սրբուհուն կարող էք լսել այստեղ՝ https://www.youtube.com/watch?v=ByttsDKDoYk
Ֆրանսիաբնակ պատանի երգիչ-դաշնակահար Րաֆֆի Արտօն էլ մասնակցում է Ֆրանսիայի «Ձայնը» նախագծին: Տաղանդաւոր հայ պատանու կատարումը գերել է ժիւրիի անդամներից երեքին՝ Ֆլորան Պանիին, Պասկալ Օբիսպոյին եւ Միկային, ովքեր կոյր լսումների ժամանակ շրջուել են: Րաֆֆին ընտրել է Պանիին: Յաղթահարելով մի քանի փուլ, նա այժմ հասել է «Մենամարտ» փուլին:
16 ամեայ հայ երաժիշտի կատարումը կարող էք լսել այստեղ՝ https://www.youtube.com/watch?v=MsWKkTv79RU