Յարգելի բարեկամ,
Ցանկանում ենք ձեզ յայտնել, որ նախորդ տարի Նոյեմբերին տեղի ունեցաւ www.grqaser.org հայերէն լեզուով անվճար աուդիօգրքերի կայքի շնորհանդէսը, որը բաւականին լաւ ընդունելութեան արժանացաւ մեր հայրենակիցների կողմից:
Կայքի ստեղծման նպատակն է օգնել մարդկանց ունկնդրել համաշխարհային գրականութեան ֆոնդի լաւագոյն ստեղծագործութիւնները, եթէ նրանք չունեն ժամանակ կամ ունեն ընթերցանութեան հետ կապուած խնդիրներ:
Կայքն այս պահին իր մէջ պարունակում է հայալեզու գեղարուեստական գրքերի մօտ 250 աուդիօ տարբերակ, որոնք ամբողջութեամբ հասանելի են անվճար:
Խնդրում ենք ձեզ ձեր լրատուամիջոցով անդրադառնալ այս կայքին, որպէսզի ունկդիրները կամ հեռուստադիտողները նոյնպէս իմանան կայքի գոյութեան մասին ու օգտուեն համաշխարհային գրականութեանը ծանօթանալու հրաշալի հնարաւորութիւնից:
Շնորհակալութիւն:
Սիրով www.grqaser.org