Վահանաձեւ գեղձի առողջութիւնն ու բնական կենսագործունէութիւնը, նաեւ դրա արդիւնքում արտազատուած հորմոններն անչա՛փ կարեւոր են մարդու օրգանիզմի բնական զարգացման՝ տարբեր օրգանների աշխատանքների հետ: Գեղձի գործառոյթի խանգարման նշանները կարելի է հեշտութեամբ շփոթել առողջութեան հետ կապուած այլ խնդիրների հետ: Ո՞ր նշանները կարող են վկայել «թիրէոյիդ» հորմոնների սխալ արտազատման մասին։
– Քաշի անբացատրելի աւելացում կամ նուազում.- Եթէ չէք փոխել սննդակարգը, շարժունակութիւնը, սակայն քաշի աւելացում կամ պակասում էք նկատում, ապա հնարաւոր է, որ խանգարուել է վահանաձեւ գեղձի աշխատանքը։
– Ցերեկային յոգնածութիւն.- Եթէ ամբողջ օրուայ ընթացքում յոգնածութիւն էք զգում, ցանկանում էք քնել, ապա սա կարող է վկայել «հիպոթիրէոզ»ի մասին. օրգանիզմին աւելի շատ հորմոններ են հարկաւոր՝ էներգիա արտադրելու համար:
– Քնի փոփոխութիւն.- Եթէ գիշերը չէք կարողանում քնել, կարող էք խնդիր ունենալ վահանաձեւ գեղձի առողջութեան հետ:
– Առատ քրտնարտադրութիւն.- Չափազանց առատ քրտնարտադրութիւնը կարող է վկայել այն մասին, որ վահանաձեւ գեղձը գերաշխոյժ է, հորմոնների բարձր մակարդակն արագացնում է նիւթափոխանակութիւնը եւ բարձրացնում մարմնի ջերմաստիճանը:
– Չափից շատ էներգիա.- Օրգանիզմի ընդհանուր աշխատանքի արագացման հետ մէկտեղ՝ մեծ քանակով էներգիայի առկայութիւն էք զգում:
– Թոյլ մազեր.- Վահանաձեւ գեղձի աշխատանքի խանգարումն ազդում է մազերի աճի վրայ, ու դրանք աւելի բարակ են դառնում:
– Անհանգստութիւն՝ առանց որեւէ պատճառի.- Եթէ սկսել էք յաճախ անհանգստանալ փոքր, աննշան երեւոյթների պատճառով, ապա կարող էք վահանաձեւ գեղձի առողջութեան հետ կապուած խնդիրներ ունենալ:
– Աղիների աշխատանքի փոփոխութիւն.- Եթէ աղիների աշխատանքում փոփոխութիւն էք նկատում, դա կարող է վկայել այն մասին, որ վահանաձեւ գեղձի աշխատանքը խանգարուած է: Յաճախակի փորկապութիւնը կարող է առաջանալ վահանաձեւ գեղձի ցածր գործունէութեան հետեւանքով:
Եթէ նկատում էք այս նշանները՝ խորհուրդ ենք տալիս խորհրդակցել բժշկի հետ: