Ինչեր ասես, որ չեն արել մարդիկ յանուն մշակոյթի:
1821 թուականին բռնկուեց յոյների ապստամբութիւնը Օսմանեան կայսրութեան դէմ՝ յանուն անկախութեան: Ճակատամարտերից մէկի ժամանակ թուրքերը դիրքաւորուեցին Ակրոպոլիսի տարածքում եւ ընկան յոյների շրջափակման օղակը: Երբ թուրքերի փամփուշտները վերջացան, նրանք սկսեցին քանդել տաճարի սիւները, դուրս բերել այնտեղից ամրացնող արճճէ բաղադրիչները եւ դրանցից փամփուշտներ ձուլել: Իմանալով այդ մասին, յոյներն իրենք թշնամուն զինամթերք ուղարկեցին, միայն թէ դադարեցուէր յուշարձանի աւերումը:
ՅՈՎԻԿ ՉՐԱԽՉԵԱՆԻ «ՊԼՈԿ»ԷՆ