ԵՐԵՒԱՆ, «Երկիր».- Հայաստանի Պաշտպանութեան նախարարի խօսնակ Արծրուն Յովհաննիսեան իր ֆէյսպուքի էջին վրայ գրած է.
«Ադրբեջանական քարոզչութեան պատուիրատուները կեղծ օգտատէրերի հնարած լուրերով մարտական ոգուց խօսելուց յետոյ, հիմա էլ անցել են զէնքերի կիրառման մասին միջազգային պայմանագրերին: Փորձում են ադրբեջանցի մայրերին համոզել, որ հայերը ոչ միայն դուխ (յանդգնութիւն-Խմբ.) չունեն, նաեւ նոր ձեռք բերուող զէնքերի կիրառման իրաւունքը չունեն: Սոյն մոլորեալներին խորհուրդ ենք տալիս, անհատապէս դա բացատրել մահացող, բայց թաքցրած, ադրբեջանցի զինուորների ծնողներին: Այն զինուորների, որոնք մահանում են հայկական արկերից, հայկական դիպուկահարներից եւ այլն: Անհրաժեշտ պահերին մենք ինչպէս ցոյց ենք տուել, այնպէս էլ կը ցուցադրենք նոր զէնքերի կիրառութեան արդիւնաւէտութիւնը: Փաստա-թղթաւորումն էլ կը լինի այդ արդիւնաւէտութեան արձագանգները»: