ԵՐԵՒԱՆ, «ՓանԱրմինիըն».- 2016ի ապրիլեան բախումներից մէկ տարի անց, Ղարաբաղում նոր պատերազմ աւելի մօտ է քան երբեւէ 1994ի հրադադարից յետոյ:
Այդ մասին է գրում Միջազգային ճգնաժամային խումբը (ICG) «Ղարաբաղի երկնքում պատերազմի ամպեր են կուտակւում» վերնագրով զեկոյցում: Նշւում է, որ 2017ի Յունուարից յաճախակի են դարձել հրետանու ու հակատանկային միջոցների ներգրաւմամբ մահացու միջադէպերը շփման գծում, որոնք վերջիվերջոյ կարող են լայնամասշտաբ կոնֆլիկտի (հակամարտութեան-Խմբ.) վերաճել:
«ՌԴն (Ռուսիան-Խմբ.), Ֆրանսիան ու ԱՄՆը պէտք է կողմ դնեն հակասութիւններն ու ճնշեն կողմերին ներկայ անշարժ վիճակից դուրս գալու ու նոր բռնութեան ռիսկերը նուազեցնելու համար», ասւում է զեկոյցում:
Ապրիլից յետոյ երկու երկրների նախագահների հանդիպումներն էական որեւէ արդիւնքի չեն յանգեցրել: Նրանք իրար չեն վստահում, չեն ըմբռնում մէկը միւսի շահերը: Ոչ նրանց, ոչ կառավարութիւնների, ոչ զինուորականների միջեւ էֆեկտիւ (ազդու-Խմբ.) կապի օղակներ չկան: Այդ պատճառով ցանկացած միջադէպ կարող է լայնամասշտաբ պատերազմի վերաճել, յատկապէս հաշուի առնելով, որ երկու երկրների հասարակութիւնները համոզուած են «հարցի վերջնական լուծման» անհրաժեշտութեան մէջ՝ անգամ պատերազմի գնով:
Հայաստանն Ապրիլից յետոյ էապէս վերազինել է առաջնագիծն ու բանակը, տեղադրել ջերմատեսիլներ ու այլ սարքեր, որոնք նուազեցնում են ադրբեջանական անսպասելի յարձակման հաւանականութիւնը: Ղարաբաղի ղեկավարութիւնն 2017ի ձմռանը եկել է եզրայանգման, որ ադրբեջանական նոր յարձակման ժամանակ պէտք է ոչ թէ նահանջել, այլ խորանալ հակառակորդի տարածք: Ղարաբաղեան զինուժի պլանը ենթադրում է 15 կմ-ով խորանալ ադրբեջանական տարածքում, ինչը կը ստիպի հակառակորդին կամ փախչել, կամ նոր պաշտպանական շղթայ կառուցել: Այդ դէպքում Ադրբեջանը կարող է ստանալ 300 հազարից 600 հազար նոր փախստական:
Նոյնկերպ, սակայն, շարունակում է զինուել ու նոր տեխնիկա ձեռք բերել նաեւ Ադրբեջանը: Զեկոյցում նշւում է, որ Թալիշի ուղղութեամբ գրաւած դիրքերը պոտենցիալ վտանգ են Մարտակերտի համար, Լելեթեպեն՝ հարաւի, ինչպէս նաեւ Հադրութի ու Մարտունու համար: Հիւսիսից Ղարաբաղը պաշտպանուած է Մռաւի լեռնաշղթայով, ինչի հետեւանքով պատերազմը հաւանական է Մարտակերտից Իրանի սահման ընկած 150 կմ-անոց ճակատի երկայնքով: Սակայն հեռակայ մարտերը հաւանական են ողջ 200 կմ-անոց շփման գծին:
Իր հերթին, Աղդամի հարթավայրը կապում է Ղարաբաղի հայաբնակ շրջաններն՝ ու դրա կորուստը կը ստիպի հայերին հրթիռներ գործարկել ադրբեջանական քաղաքների ուղղութեամբ: Բաքուն կը պատասխանի Նախիջեւանից՝ Հայաստանին հարուածելով:
Աղդամի ուղղութիւնն ամենաթոյլ օղակն է նաեւ ադրբեջանցիների համար. այն խիտ բնակեցուած է, հայկական դիրքերը մօտ են այնքան, որ «լսւում է աշխատող տրակտորների ձայնը»:
Կողմերի զօրանոցի մասին խօսելուց հեղինակները, մասնաւորապէս, նշում են, որ ոչ ոք չունի առաւելութիւն հրետանու հարցում: Չնայած դրան, նոյնիսկ հայկական փորձագէտներն ընդունում են ադրբեջանական կողմի ընդհանուր տեխնիկական ու քանակական առաւելութիւնը: Փոխարէնը հայկական կողմը շատ լաւ տիրապետում է տեղանքին ու պաշտպանական հզօր ենթակառուցուածք է ստեղծել:
Զեկոյցի հեղինակները նշում են, որ Ապրիլի առաջին օրերին ԼՂ բազմաթիւ կամաւորներ մեկնեցին, ու մայրաքաղաքից մինչեւ հեռու գիւղեր ամէնուր բանակի համար օգնութիւն էր հաւաքւում:
«Սոցիալական աննախադէպ համախմբումը, որը ծագեց զոհերի մասին տեղեկատուութիւնից յետոյ, լրջագոյն խնդիր դարձաւ իշխանութեան համար», ասւում է զեկոյցում:
Նշւում է նաեւ հակամարտութիւնում ՌԴ դերի մասին: Մոսկուան զինում է երկու կողմերին էլ, արագօրէն արձագանգում բոլոր պատահարներին: Նրա մոտիվացիան (դրդողը-Խմբ.) կասկածներ է առաջացնում թէ Երեւանում, թէ Բաքւում: Երկուսն էլ համարում են, որ կոնֆլիկտը պէտք է ՌԴին իր դիրքերն ուժեղացնելու համար: Թէ՛ Հայաստանը, թէ՛ Ադրբեջանը կասկածում են, որ ՌԴն հետաքրքրուած է կոնֆլիկտի լուծում գտնելու մէջ:
«Սակայն Արեւմուտքի էական մասնացոթւեան բացակայութեան պատճառով ռուսական միջնորդութեանը ռէալ այլընտրանք Երեւանն ու Բաքուն չունեն», նշւում է զեկոյցում:
Պարզապէս «Ասպարէզ»ի ընթերցողները աւելի քաջատեղեակ դարձնելու համար, որ նշեալ տեղեկագիրը պատրաստող ICG (International Crisis Group) – Միջազգային ճգնաժամային խումբը ի՞նչ է, ընդօրինակած եւ ստորեւ կցած եմ, նոյն զեկոյցի վերջաւորութեան Appendix B-ի մէկ մասը, նաե՛ւ ծանօթացնելու կարծիքներուն աղբիւրին ու անոր հաւանական նպատակներուն.
Crisis Group’s President & CEO, Jean-Marie Guéhenno, served as the UN Under-Secretary-General for
Peacekeeping Operations from 2000-2008, and in 2012, as Deputy Joint Special Envoy of the United
Nations and the League of Arab States on Syria. He left his post as Deputy Joint Special Envoy to chair the
commission that prepared the white paper on French defence and national security in 2013.
Crisis Group’s international headquarters is in Brussels, and the organisation has offices in ten other
locations: Bishkek, Bogota, Dakar, Kabul, Islamabad, Istanbul, Nairobi, London, New York, and Washington,
DC. It has presences in the following locations: Abuja, Algiers, Bangkok, Beirut, Caracas, Gaza City,
Guatemala City, Hong Kong, Jerusalem, Johannesburg, Juba, Mexico City, New Delhi, Rabat, Sanaa,
Tblisi, Toronto, Tripoli, Tunis, and Yangon.
Crisis Group receives financial support from a wide range of governments, foundations, and private
sources. Currently Crisis Group holds relationships with the following governmental departments and
agencies: Australian Department of Foreign Affairs and Trade, Austrian Development Agency, Canadian
Department of Foreign Affairs, Trade and Development, Dutch Ministry of Foreign Affairs, Finnish Ministry
for Foreign Affairs, French Ministry of Foreign Affairs, German Federal Foreign Office, Irish Aid, Principality
of Liechtenstein, Luxembourg Ministry of Foreign Affairs, New Zealand Ministry of Foreign Affairs and
Trade, Norwegian Ministry of Foreign Affairs, Swedish Ministry of Foreign Affairs, Swiss Federal Department
of Foreign Affairs, and U.S. Agency for International Development.
Crisis Group also holds relationships with the following foundations: Carnegie Corporation of New York,
Henry Luce Foundation, Humanity United, John D. and Catherine T. MacArthur Foundation, Koerber
Foundation, Open Society Foundations, Open Society Initiative for West Africa, Ploughshares Fund, Rockefeller
Brothers Fund, and Tinker Foundation.