ՍԻՐԱՆ ԳՐԻԳՈՐԵԱՆ
Նախօրէին (Մայիս 29ին) հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը հանդիպել է Հայաստանի ազգային հաւաքականի եւ Դորտմունդի «Բորուսիա»ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանի, ինչպէս նաեւ Դորտմունդի «Բորուսիա» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստների հետ:
Արթուր Աբրահամն իր քաջալերանքն է փոխանցել եւ յաջողութիւն մաղթել ֆուտբոլիստներին՝ Մայիսի 30ին կայանալիք Գերմանիայի գաւաթի եզրափակիչ՝ «Բորուսիա»-«Վոլֆսբուրգ» խաղում:
Ֆուտբոլիստներն իրենց հերթին յաղթանակ են ցանկացել հայ բռնցքամարտիկին՝ Յուլիսի 18ին նախանշուած մենամարտում:
ՍԻՐԱՆ ԳՐԻԳՈՐԵԱՆ Արթուր Աբրահամի մամլոյ խօսնակն է