2014թ. Յունուարի 10ին Թայլանդի մայրաքաղաք Բանգկոկում Հեռաւոր Արեւելքի հայկական համայնքները միասին տօնեցին Սուրբ Ծնունդը:
Թայլանդում հայկական պատարագ տրուեց Հայկազուն եպիսկոպոս Նաջարեանի առաջնորդութեամբ:
Եպիսկոպոս Նաջարեանը նշեց, որ յուզումնալից է տեսնել Հեռաւոր Արեւելքի տարբեր վայրերից ժամանած հայորդիների, որոնք ամուր են պահում իրենց նախնիների հաւատքը:
Թայլանդի թագաւորութիւնում ՀՀ պատուաւոր հիւպատոս Արտօ Արթինեանը նշեց, որ Հեռաւոր Արեւելքում հայկական համայնքները մեծանում են, եւ շատ կարեւոր է հայրենիքից հեռու պահպանել հայոց լեզուն, մշակոյթն ու աւանդոյթները: Բանկոգ էր ժամանել նաեւ ԱՄԷում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Գեղամ Ղարիբջանեանը:
Հաւաքոյթին մասնակցեցին Չինաստանից, Հնդկաստանից, Մալայզիայից, Սինգապուրից, Թայլանդից, Վիետնամից ժամանած 80 հայեր: Ճաշկերոյթ տրուեց Բանկոգի «Գրանդ Հայաթ Էրաւանում»:
Այս համայնքների շնորհիւ են պահպանւում նաեւ տարածաշրջանի հայկական մշակութային կոթողները, մասնաւորապէս՝ Բանգլադեշի եւ Մեանմարի եկեղեցիները:
2014թ. Նոյեմբերին Գարեգին երկրորդը ժամանեց Մեանմար, Չինաստանում հայկական համայնքը տասնամեակներ անց կազմակերպեց հայկական պատարագ, Գալուստ Գիւլբէնկեան հիմնադրամը 2 ակադեմիական կրթաթոշակ յատկացրեց Չինաստանում հայկական ներկայութեան պատմութիւնն ուսումնասիրելու համար:
Չինաստանում հայկական համայնքի նախագահ Հենրի Արսլանեանը նշեց. «Շնորհիւ աշխարհի տարբեր վայրերից ժամանած խելացի, նպատակասլաց անձանց՝ Հեռաւոր Արեւելքում հայկական համայնքներն արագօրէն մեծանում են»:
Հեռաւոր Արեւելքում հայկական համայնքներով հետաքրքուողները կարող են այցելել հետեւեալ կայքեր՝
http://www.chinahay.com, http://www.armenianconsulatethailand.com, Armenian Apostolic Church of St. Gregory the Illuminator Singapore։
© 2021 Asbarez | All Rights Reserved | Powered By MSDN Solutions Inc.