
Յունիս 6ին, Գլենդելի «Բրենդ» գրադարանում մեկնարկել է ամառային գիշերների համերգաշարը: Գլենդելի քաղաքապետարանի Արուեստի եւ մշակոյթի յանձնախմբի այս նախաձեռնութեան շրջանակներում, մինչեւ Սեպտեմբերի 26, ամէն Ուրբաթ հանրութիւնը առիթ կ՛ունենայ ականատես լինելու տարբեր ոճերի երաժշտական ներկայացումների:
Յանձնախմբի անդամ Հրայր Աշերիկեանի խօսքով՝ այս համերգների նպատակն է խթանել քաղաքի մշակութային կեանքն ու Գլենդելի բնակիչներին համախմբել արուեստի միջոցով: Անվճար այս ձեռնարկների ընթացքում, հանրութիւնը հնարաւորութիւն կ՛ունենայ ունկնդրելու ամենաբազմազան մշակոյթների ներկայացումներ՝ ափրիկեան երգ ու պարերից մինչեւ Ֆլամենկօ:
Համերգաշարի երկրորդ ձեռնարկը նախատեսուած է Յունիսի 13ին, երեկոյեան ժամը 7-9ը: «Օլդընայթ» խումբը հանդէս կը գայ մի քանի լեզուներով երաժշտական կատարումներով: Քաղաքապետարանը սիրով հրաւիրում է Գլենդելի եւ յարակից քաղաքների բնակիչներին ներկայ գտնուելու մշակութային այս գեղեցիկ տօնին: