ԵՐԵՒԱՆ, «Արմէնփրէս».– «Հաագայի Միջուկային անվտանգութեան գագաթնաժողովի երկօրեայ աշխատանքների ընթացքում ընդմիջումների ժամանակ, ճեմասրահում նախագահ Սերժ Սարգսեանը շփումներ է ունեցել բազմաթիւ երկրների ղեկավարների հետ»: Այս մասին նշած է Հայաստանի նախագահի մամլոյ խօսնակ Արման Սաղաթելեանը՝ ի պատասխան ԵԱՀԿ Մինսկի խումբի ամերիկացի համանախագահ Ճէյմզ Ուորլիքի թուիթըրեան արձանագրութեան վերաբերող «Փա- նորմա»ի հարցումին: «Սրանք շատ ընդունուած ձեւաչափի շփումներ են, որոնք սովորաբար չեն արձանագրւում պաշտօնական հաղորդագրութիւններում: Նախագահ Ալիեւի հետ նոյնպէս նման շփում եղել է Հաագայում», նշած է Սաղաթելեան:
Յայտնենք, որ Ճ. Ուորլիք գրած էր, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեան եւ Ատրպէյճանի նախագահ Իլհամ Ալիեւ Լա Հէյի մէջ կայացած Հիւլէական անվտանգութեան գագաթնաժողովին ընթացքին զրուցած են:
© 2021 Asbarez | All Rights Reserved | Powered By MSDN Solutions Inc.