
Առաւօտեան վազքը մեծ էներգիայի կուտակման պատճառ է դառնում եւ օգնում, որ օրուայ ընթացքում դուք ձեզ աւելի կենտրոնացած, առոյգ զգաք: Առաւօտեան վազքը կը բարելաւի նաեւ ձեր մարսողական համակարգը, ինչը կ՛օգնի ազատուել աւելորդ քաշից:
Հետեւէք մեր առաջարկած մի քանի խորհուրդներին.
Վազքը սկսէք դանդաղ քայլքից եւ քիչ քիչ մեծացրէք արագութիւնը 5-10 րոպէների ընթացքում, ապա նոր միայն անցէք վազքի:
Հետեւէք կեցուածքին: Վազելու ընթացքում ձեր շնչառութիւնը հետզհետէ կ՛արագանայ: Այդ պատճառով ուղիղ կեցուածքի միջոցով հարկաւոր է առաւելագոյնի հասցնել թթուածնի հոսքը օրգանիզմ: Ուղիղ պահէք ձեր ողնաշարը եւ մի կռացէք վազքի ժամանակ:
Վազքի ընկեր ունեցէք՝ ինչը կ՛օգնի ձեզ պահպանելու տրամադրութիւնը եւ օգտակար կը լինի երկուսիդ համար էլ: Ընկերների հետ վազելը աւելի հետաքրքիր է:
Խուսափէք ջրազրկումից: Վազքից առաջ, ընթացքում եւ յետոյ կարեւոր է ջուր խմելը, յատկապէս եթէ վազում էք շոգ կամ խոնաւ եղանակին, քանի որ նման մարզանքից կարող էք ջրազրկուել եւ վատ զգալ:
Միանգամից կանգ մի առէք: Փոխարէնը՝ սահուն կերպով նուազեցրէք ձեր արագութիւնը եւ ապա անցէք քայլքի 5 րոպէների ընթացքում: