ԱՆԻ ԹԱԴԷՈՍԵԱՆ
Արուեստասէր Դէյվիդ Լիսթենբին 135 հազար դոլարի ներդրում է արել՝ պատճէնահանելու նկարիչ Զարեհ Մկրտիչեանի տարբեր տարիներին ստեղծուած 29 աշխատանք: Գաղափարի հեղինակը քաջատեղեակ է ժամանակակից արուեստին, քանի որ մշտապէս ունեցել է ցուցասրահներ եւ ունի արուեստի գործերի անձնական հաւաքածու: Իւղաներկով, մատիտով արուած 29 աշխատանքները կը պատճէնահանուեն սահմանափակ քանակութեամբ՝ իւրաքանչիւրից ընդամէնը 50 օրինակ: Զարեհի աշխատանքների պաճէնահանման տպագրութիւնը Դէյվիդ Լիսթենբին կատարուելու է Epson 9800 տպագրական սարքով, օգտագործելով Epson Ultrachrome թանաք, նախատեսելով լաւագոյն ժամանանակից որակ: Թուղթը եւ ներկերը դիմացկուն են լոյսին, խոնաւութեանը, այլ կերպ ասած՝ ժամանակին: Պատճէնահանուած նկարները թուակալւում են: Բոլոր օրինակները ունենալու են իրենց անձնական համարները կամ վկայականները. օրինակ պատճէնահանուող առաջին նկարի քառասուներորդ օրինակը համարակալուելու է 1/40: Զարեհը ստորագրելու է արդէն տպագրուած աշխատանքի տակ: Պատճէնահանման համար ընտրուած աշխատանքների չափսերը տարբեր են՝ ամենամեծը կը լինի 122 սմ.:
Զարեհ Մկրտիչեանի աշխատանքներն անկեղծ են, ամենազուսպ արատայայտամիջոցներով նա կարողանում է լինել խորը եւ նուրբ, ժպտալ ու տխրել նկարներից:
Ինձ հետ զրոյցում նա կիսեց իր ուրախութիւնը, նկարչական իր գործունէութեան համար կարեւորելով այս աշխատանքների պահանաջարկի առկայութիւնը: «Ես պատճէնահանումը շահաւէտ եմ համարում արուեստագէտի համար», ասաց նա, «Բնօրինակը կը մնայ, իսկ պաճէնահանումը նշանակում է, որ մարդիկ իմ գործը արժեւորել են եւ տեսնում են նպատակ ու պահանջարկ: Արուեստագէտի համար դա ճանաչում է: Սովորաբար պատճէնահանման համար ընտրւում է մի քանի գործ միայն: Իմ ուրախութիւնն այն է, որ վստահաբար ընտրուել է քսանինը նկար, որ կարծում եմ յամարձակ եւ կշռադատուած քայլ է, եւ այն, իսկապէս, ինձ շատ է ոգեւորում»:
Զարեհ Մկրտիչեանի անձնական կայքի հասցէն է՝
www.artistzareh.com Հեռ: 818 779 0933: