
«Էխօ Մոսկվի» ռատիօկայանը, «ՌԻԱ Նովոստի» լրատուական գործակալութիւնը եւ «Ինթեֆաքս»ը՝ «Օգոյնոկ» ամսագիրին հետ կազմած են Ռուսիոյ ամէնէն ազդեցիկ 100 կանանց ցուցակը: Վարկանիշը գլխաւորած է Դաշնութեան խորհուրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն:
Երկրորդ տեղը կը գրաւէ սոցիալական հարցերով փոխվարչապետ Օլկա Կոլոտեցը, երրորդը՝ Ռուսիոյ վարչապետ Տմիթրի Մետվետեւի մամլոյ քարտուղար Նաթալեա Թիմակովան: Չորրորդ եւ հինգերորդ տեղերը կը զբաղեցնեն տնտեսական զարգացման նախկին նախարար Էլվիրա Նապիուլինան եւ երգչուհի Ալլա Պուկաչեովան:
Վարկանիշը կազմուած է նաեւ առանձին անուանակարգերով: «Քաղաքականութեան մէջ» վերի հինգ հորիզոնականները կը ցբաղեցնեն՝ Վալենթինա Մատվիենկոն, Օլկա Կոլոտեցը, Նաթալեա Թիմակովան, Էլվիրա Նապիուլինան եւ Լարիսա Բրիչեւան:
Ընկերային բնագաւառի հնգեակի առաջինն է Սվեթլանա Մետվետեւան, այնուհետեւ Չուլփան Խամատովան, Մշակութային նախաձեռնութիւններու բարեգործական հիմնարկի համահիմնադիր Իրինա Փրոխորովան, «Արդար օգնութիւն» հիմնադրամի գործադիր տնօրէն Ելիզաւետա Կլինգան եւ տնտեսագէտ ու իրաւապաշտպան Իրինա Եասինան:
«Մշակոյթ» անուանակարգի ամէնէն հեղինակաւոր կիները ճանաչուած են Ալլա Փուկաչովան եւ Զեմֆիրան, պալէյի պարուհի Մայա Փլիսեցկայան, «Սովրեմեննիքի» գեղարուեստական ղեկավար Կալինա Վոլչեկը եւ գրող Լիւտմիլա Ուլիցկայան: «Մետիա» բնագաւառի բարձրագոյն հնգեակին մէջ են «ՌԻԱ Նովոստի»ի գլխաւոր խմբագիր Սվեթլանա Միրոնիուկը, «ՌԵՆ ՏՎ»ի հեռուստահաղորդավարուհի Մարիաննա Մաքսիմովսկայան, լրագող Քսենիյ Սոբչակը, «Տոժտ» պատկերասփիւռի գլխաւոր տնօրէն Նաթալիա Սինտէեւան եւ «Ռաշա Թուտէյ»ի (Russia Today) գլխաւոր խմբագիր Մարգարիտա Սիմոնեանը: