Լա Քրեսենթայի «Զաւարեան» Հայ կենտրոնը իր դռները լայն բացել է հայ համայնքի ու երիտասարդութեան առջեւ: Կենտրոնը օժտուած լինելով յարմարաւէտ դահլիճով ու լողաւազանով՝ տարուայ ընթացքում եւ ամրան ամիսներին յատուկ ծառայութիւններ է մատուցում համայնքին, երիտասարդութեան ու դպրոցականներին: Նշենք նրանցից մէկ-երկուսը, իբրեւ օրինակ.
ա. ամառային շրջանի յատուկ ճամբարային ծրագիրը, որը «Camp Zavarian» է կոչւում
բ. տարբեր առարկաների դասաւանդութեան ծրագիրը, որը արժէքաւոր օգնութիւն է մատուցում բոլոր դպրոցականներին ու ցանկացողներին:
Արդէն երկրորդ տարին է, որ Լա Քրեսենթայի «Զաւարեան» Հայ կենտրոնում կազմակերպւում են դպրոցական ժամերից յետոյ դասընթացներ, որտեղ բոլոր մակարդակի դպրոցականներն ու ցանկացողները կարող են մասնակցել իրենց ուզած առարկաների դասընթացներին:
Սոյն դասընթացները միտում են օգտակար հանդիսանալ բոլոր աշակերտութեան ու ցանկացողներին՝ իրենց տնային աշխատանքների ու վերապատրաստման կարիք զգացուող դասերի մէջ: Դասաւանդւում են հետեւեալ առարկաները.-
– Հանրահաշիւ I, II (Algebra I, II)
– Երկրաչափութիւն (Geometry)
– Եռանկիւնաչափութիւն (Trigonometry)
– Նախնական համարողութիւն (Pre-Calculus)
– Քիմիա (Chemistry)
– Կենսաբանութիւն (Biology)
– Ֆիզիկա (Physics)
– Անգլերէն (English)
– Հայոց լեզու (Armenian)
– Իսպաներէն (Spanish)
Դասաւանդութիւնները տեղի են ունենում ապահով եւ հոգատար միջավայրում, Երկուշաբթի, Երեքշաբթի, Չորեքշաբթի եւ Հինգշաբթի օրերը, երեկոյեան ժամը 4-7ը, մասնագէտ, հմուտ եւ փորձառու դասատուների միջոցով:
Դասընթացների սակն է՝
8 ժամը՝ $160
12 ժամը՝ $200
16 ժամը՝ $225
Դասընթացները կը սկսուեն յառաջիկայ Հոկտեմբերին: Տեղերը սահմանափակ են: Արձանագրուելու համար հեռախօսել՝ (818) 925-0035 համարով, կամ «իմէյլ» ուղարկել՝ CVTutoringcenter@gmail.com հասցէին:
Հայ կենտրոնի հասցէն է՝ 2633 Honolulu Avenue, Montrose, CA 91020
ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ